News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը,  փետրվարի 27-ին, Գերմանիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի (KFW) խորհրդի անդամ Ռոլանդ Զիլլերի եւ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են KFW բանկի  ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի երկրորդ փուլը ավելի վաղ ժամկետ տեղափոխելու եւ առաջին փուլին զուգահեռ իրականացնելու  հարցերը:

Զրուցակիցները կարեւորել են  Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչը մեծ նշանակություն ունի էլեկտրաէներգետիկ համակարգերի տարածաշրջանային ինտեգրման առումով: 2014 թվականի դեկտեմբերի 9-ին KfW բանկի, ՀՀ ֆինանսների նախարարության եւ «ԲԷՑ» ՓԲԸ-ի միջեւ կնքվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագրի վարկային եւ ծրագրային համաձայնագրեր` 75 մլն եվրո եւ 10,2 մլն եվրո գումարի չափով: Շրջանառվում է Եվրոպական Ներդրումային Բանկի (EIB) կողմից ծրագրի համաֆինանսավորման 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը: Նախատեսվում է նաեւ դրամաշնորհային ներդրում ծրագրում՝ մինչեւ 10 մլն եվրոյի չափով, որը կհատկացվի Եվրամիության Հանձնաժողովի կողմից Հարեւանության Ներդրումային Գործիքի (“NIF”) ներքո:

Այդ ծրագրի նպատակն է՝ միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ` Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Հայաստան Վրաստան եւ Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաեւ 400/220 կՎ լարման ենթակայան:

Էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ կստեղծվի նախապայման` ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար:

Նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ կառավարությանը եւ KFW բանկին՝ Հայաստանի էներգետիկ բնագավառի ծրագրերի իրականացմանն աջակցելու համար եւ նշել, որ էներգետիկայի զարգացման ռազմավարության մեջ նախանշված կարեւորագույն շատ ծրագրերի իրականցումը նախատեսվում է նաեւ Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների համագործակցության շրջանակներում, KFW բանկի խողովակներով ստացվող միջոցներով:

 Ռոլանդ Զիլլերն իր հերթին նշել է,  որ Հայաստանը կարեւորագույն գործընկեր է իրենց համար, իսկ էներգետիկ բնագավառը՝ KFW բանկի  ֆինանսավորման առանցքային ուղղություններից մեկը:

Գերմանիա կատարած այցի շրջանակներում նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության  տնտեսության եւ էներգետիկայի դաշնային նախարարության պետքարտուղար Ուվե Բեկմայերի հետ: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-գերմանական համագործակցության վերաբերյալ հարցերը:

Երվանդ Զախարյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ընթացիկ իրավիճակը եւ զարգացման հեռանկարները:

Պետքարտուղար Ուվե Բեկմայերը եւս բարձր է գնահատել էներգետիկայի բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ տնտեսական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի շրջնակներում երկու երկրների միջեւ համագործակցությունը բավական արդյունավետ է:

Նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում իրականացված եւ նախատեսվող ծրագրերին շարունակական աջակցության համար:

Ուվե Բեկմայերը նշել է, որ ԳԴՀ  տնտեսության եւ էներգետիկայի դաշնային նախարարությունը կաջակցի  Հայաստանին՝  վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներգրավել նաեւ գերմանական ընկերություների  ներդրումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Ամենաշատ