News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիայի «Բաաս» կուսակցության տարածաշրջանային քարտուղարի տեղակալ Հիլալ Ալ Հիլալն ընդունել է Թուրքիայի խորհրդարանականներից, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից եւ հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունը:

Ալ Հիլալը հայտարարել է, որ Սիրիան տարիներ շարունակ հարգել եւ մինչեւ հիմա հարգում է բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը եւ ցանկանում է հարեւան երկրների հետ հաստատել լավ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական հարաբերություններ: Այս մասին գրում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

Ալ Հիլալը նշել է, որ Սիրիան հարգոմ է թուրք ժողովրդին եւ բարձր է գնահատում թուրքական շատ կուսակցությունների եւ շարժումների վերաբերմունքը Սիրիայի հանդեպ, ինչն արտահայտում է տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի դեմ պլանավորած դավադրությունները գիտակցելու թփաստը: Նրա խոսքով՝ Սիրիան վճռականորեն պայքար է մղում ահաբեկչության դեմ եւ այդ պայքարում զգալի արդյունքների է հասել բանակի շնորհիվ:

Թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Դողու Փերինչեքը նշել է, որ պատվիրակությունը ներկայացնոմ է ողջ Թուրքիան, եւ պատվիրակությանը միավորում է սերը Սիրիայի հանդեպ, որը պայքար է մղում՝ պաշտպանելով ողջ աշխարհի ժողովուրդներին: Նա ընդգծել է, որ թուրք ժողովուրդը աջակցում է սիրիացիներին ահաբեկչության դեմ մղվող պայքարում:

Կուսակցության առաջնորդը նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի շնորհիվ Սիրիան դարձել է մի ուժ, որը կարող է դիմադրել համաշխարհային իմպերիալիզմին եւ նրա մերձավորարեւելյան նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ