News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանի արտահանման աշխարհագրությունը փաստացի սահմանափակվում էր այն ժամանակվա «միութենական» հանրապետություններով, եւ հիմնականում ապրանքների հոսքը ուղղվում էր Ռուսաստան: Այժմ իրավիճակը փոխվել է:

Նախորդ տարվա տվյալներով՝ ԱՊՀ երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ մոտ 24 տոկոս է կազմել: Ընդ որում, Ռուսաստանի ցուցանիշը կազմել է 20,3 տոկոս:

Միակ բանը, որ մնացել է անցյալից, մեր արտաքին առեւտրաշրջանառության մեջ Ռուսաստանի առաջատար դերն է: Մեր հյուսիսային հարեւանը, ինչպես հայտնի է, հայկական կոնյակի (այն ավանդաբար երկրորդ տեղն է զբաղեցնում ապրանքների արտահանման ծավալում), ինչպես նաեւ առանձին գյուղատնտեսական ապրանքների խոշորագույն գնորդներից մեկն է:

Վերջերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա հունվարին երկրում արդյունաբերության վիճակի մասին տեղեկատվությունը: Նշենք, որ ցուցանիշները բերված են առանց ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի:

Այսպես, այս տարվա հունվարին արդյունաբերական ապրանքների արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 15,4 տոկոսով: Ընդ որում, ԱՊՀ երկրների «մասնակցությունն» արտահայտվել է 6,8 տոկոսանոց անկմամբ, իսկ «մնացած երկրներինը»՝ 8,6 տոկոսանոց:

Ընդհանուր առմամբ, արդյունաբերական ապրանքների արտահանման ծավալը հունվարին տարեկան կտրվածքով  կրճատվել է 4,8 մլրդ դրամով, այդ թվում ԱՊՀ երկրների գծով 2,1 մլրդ դրամով:

Դրանում հատուկ դեր է ունեցել «ըմպելիքների» արտահանման անկումը՝ 2,2 մլրդ դրամով, այդ թվում ԱՊՀ-ից՝ 1,5 մլրդ դրամով: Դրական ցուցանիշ է արձանագրվել ծխախոտի մասով, որի արտահանումն աճել է 1,2 մլրդ դրամով: Նկատենք, սակայն, որ ծխախոտ Հայաստանից գնում են «երրորդ երկրները», իսկ ԱՊՀ բաժինը հունվարին կազմել է միայն 0,1 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ