News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին, Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանը եւ հանձնակատար Ալ Հուսեյնը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված քայլերի վերաբերյալ։ Այս առումով նախարար Նալբանդյանը նշել է, որ միջազգային կառույցների գնահատականներով Հայաստանում գրանցվել են էական դրական ձեռքբերումներ՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, մարդու իրավունքների պաշտպանության, հավաքների, խոսքի, մամուլի, համացանցի ազատության եւ այլ ոլորտներում։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, հաստատելով, որ Հայաստանում զգալիորեն ամրապնդվել է ժողովրդավարությունը, հույս է հայտնել, որ կշարունակվեն քայլեր ձեռնարկվել այդ ուղղությամբ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կարեւորել է Հայաստանի հետեւողական նախաձեռնություններն՝ ի նպաստ միջազգային հանրության՝ ցեղասպանության կանխարգելման ջանքերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ