News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում փոքր բիզնեսի հարկը փաստացի կարող է աճել։ Այդ մասին ասվում է «Հարկատուների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերլուծության մեջ։ Ընդհանուր առմամբ, փորձագետներն օրինագծում նկատում են ոչ միայն թերություններ, այլեւ մի քանի դրական փոփոխություններ։

ՀԿ ներկայացուցիչների կարծիքով, փաստաթղթերով գործարքներից հարկահանումը ճիշտ միջոց է, ավելի լավ է բիզնեսին խթանել մաքուր գործարքների, քան ստիպել, ինչպես օրենքի նախկին խմբագրման մեջ էր։ Միեւնույն ժամանակ, որոշ ապրանքների գծով, նույնիսկ ցանկության դեպքում, անհնար է ապահովել փաստաթղթավորումը թեկուզ 50 տոկոսով, նշվումէ  զեկույցում։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի հարկային բեռը մի շարք ձեռնարկատերերի վրա կաճի մինչեւ շրջանառության 5 տոկոսը՝ նախկին 3,5, հետագայում փոխված 1 տոկոսի դիմաց։  

Միեւնույն ժամանակ դուրսգրումների մեթոդիկան ճիշտ է ընտրված, քանի որ ենթադրում է վերահսկողություն միայն գնումների, այլ ոչ շրջանառության վրա։ Իսկ դա նվազեցնում է շփումը հարկային մարմինների հետ, այսինքն՝ կրճատում է կոռուպցիոն ռիսկերը։

Իրավախախտումները կրճատել կօգնի նաեւ հարկահանման շեմը 58,35-ից 113,4 մլն դրամ հասցնելը։ Նախկինում փոքր եւ միջին բիզնեսի շատ սուբյեկտներ թաքցնում էին փաստաթղթաշրջանառության զգալի մասը, որ մնային հարկի նախկին գոտում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ