News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Մեր վերքերը դեռ բաց են 1915» (Our Wounds Are Still Open 1915 ) գրառուոմվ շապիկները սփյուռքահայերի շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում արդեն մի քանի տարի: Ամերիկահայերի խումբը, նրանց թվում եւ ռեփեր R-Mean-ը, որոշել են այդկերպ աշխարհում բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության մակարդակը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում R-Mean-ը պատմել է 2015 թվականի ծրագրերի, նաեւ «Americana at Brand» հանրախանութում շապիկների վաճառքն արգելելու միջադեպի մասին:

Ձեր շապիկները՝ «Our Wounds Are Still Open 1915» գրառումով, մեծ ժողովրդականություն են վայելում ԱՄՆ-ում, Հայաստանում եւ այլուր: Ի՞նչ նոր նախագծեր եք պատրաստում 2015 թվականին:

Շապիկները «Our Wounds Are Still Open 1915» արշավի մի մասն էին, որը մենք մեկնարկել էինք 2013թ. իմ  «Open Wounds» երգի տեսանյութի հետ: Մենք օգտագործել ենք հիփ-հոփը, նորաձեւությունն ու սոցիալական մեդիան՝ հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունը բարձրացնելու, աշխարհում անարդարությունների մասին պատմելու համար, հատկապես կենտրոնանալով երիտասարդների վրա՝ մեր գործում նրանց ներգրավելու համար: Երիտասարդությունը մշտապես հետեւում է նորաձեւությանը եւ գնահատում դրական ազդակները, ուստի մենք փոխանակ միայն ապրիլի 24-ին կրելու համար շապիկներ թողարկելու, ստեղծեցինք այնպիսի բան, որը կարող են կրել ոչ միայն հայերը, եւ ամբողջ տարին: 2015թ. համար մենք նոր տարբերակն ենք թողարկել «Մենք դեռ այստեղ ենք 2015» գրառումով: Կարծում եմ՝ կարեւոր է փոխել վերաբերմունքը դեպի ավելի դրական տրամադրվածությունը, քանի որ, արդյունքում, մենք վերապրեցինք, իսկ Թուրքիան անհաջողություն կրեց: Մենք դեռ այստեղ ենք:

«Americana at Brand» առեւտրի կենտրոնն արգելեց ձեր շապիկների վաճառքը: Ավելի ուշ կենտրոնը ներողություն խնդրեց: Վաճառո՞ւմ եք այժմ շապիկներն այնտեղ: Ինչո՞ւ առեւտրի կենտրոնն այդպիսի որոշում կայացրեց:

Այո, այժմ շապիկները վաճառվում են: Առեւտրի կենտրոնը մեզ տեղեկացրել էր ինչ-որ «բողոքների» մասին եւ փորձել էր արգելել «ցեղասպանության հետ կապ ունեցող» ցանկացած արտադրանքի վաճառքը, որոնց հենց իրենք էլ հավանություն էին տվել մինչ այդ: Նրանք այդպես էլ չասացին, թե ումից էին ստացվել այդ բողոքները, եւ ինչումն էր կայանում բողոքը: Մենք բացատրեցինք, թե որքան աբսուրդային է այդ որոշումը, ի վերջո, մեզ ասացին, որ կարող ենք վաճառել արտադրանքը, բայց չցուցադրել ցուցափեղկում: Այն բանից հետո, երբ նորությունը հայտնվեց սոցիալական մեդայում, հայ համայնքը վրդովվեց կատարվածից: Մեզնից պետք է անձամբ ներողություն խնդրեն։ Մենք առաջվա պես չենք ցուցադրում շապիկները, սակայն վաճառում ենք դրանք։ 2015թ-ին անարդարությունը շարունակվում է։ Այս արարքը նույնն է, թե աղ լցնես հայ ժողովրդի վիրավոր վերքերի վրա։ Հենց այդ պատճառով էլ մենք հայց ենք ներկայացրել, որպեսզի ապացուցենք, որ հայ ազգը դեռ այստեղ է։ Մենք չենք հանձնվի եւ կքարոզենք արդարություն ու ճշմարտություն։

Անցյալ տարի դուք Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ էիք կատարում։ Այն հնչեց նաեւ Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Ի՞նչ միջոցառումներ եք պլանավորում 2015թ.։

Երգը, որը ես կատարել եմ Թայմս Սքվերում, կոչվում է Open Wounds, եւ այն մեր քարոզարշավի հիմքն է։ Ես այն կատարել եմ տարբեր դպրոցներում, աշխարհի տարբեր միջոցառումների ժամանակ։ Այս տարի ես Open Wounds 1915 խորագրով պաշտոնական հյուրախաղեր կունենամ, որի շրջանակներում կլինի հիփ հոփ համերգ Լոս Անջելեսում, ապրիլի 24-ին ամենամյա Silence The Lies, Rock The Truth ելույթը Sebu-ի (Սեբու Սիմոնյան) եւ Viza խմբի մենակատար K'noup-ի հետ։ Մենք ապրիլին ելույթներ կունենանք նաեւ Սակրամենտոյում, Նյու Ջերսիում, Նյու Յորքում, իսկ մայիսին՝ Վաշինգտոնում, Տորոնտոյում, Դեթրոյթում։ Այնուհետեւ այս ամռանը համերգներ կունենանք Լիբանանում եւ Հայաստանում։

Պատրաստեց Աննա Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ