News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լատվիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Տատյանա Ժդանոկը («Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք» խմբակցություն) NEWS.am-ին տված հարցազրույցում պատմում է մարտի 18-ին Երեւանում Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում ընդունված բանաձեւ շուրջ իր վերաբերմունքի մասին, որի նախնական խմբագրման մեջ ուղղակիորեն կոչ էր արվում Կիեւի իշխանություններին զենք մատակարարել, իսկ հարավ-արեւելքի փախստականների մասին միայն հպանցիկ էր հիշատակվում:

Արդեն նշել եք, որ բանաձեւի առաջին խմբագրության մեջ ուկրաինական ներկա վարչակազմին զենք մատակարարելու ուղղակի կոչ կար…

Կարծում եմ՝ տվյալ դեպքում երկրորդ տեքստը պարզապես պարտադրվեց, եւ ամենակարեւորը դրա անվանումն է: Չնայած մեղմացվել էր սպառազինության մասին կետը, որն առաջարկել էր Ուկրաինայից պատվիրակ Բորիս Տարասյուկը, եւ չնայած առաջարկվել էր ավելի մեղմ ձեւակերպում՝ մեծացնել Ուկրանիայի սահմանների պաշտպանունակությունն ու պաշտպանությունը, բայց իմաստը նույնն է: Եթե քաղաքացիական կոնֆլիկտ է, իսկ այնտեղ հենց քաղաքացիական կոնֆլիկտ գոյություն ունի, եւ եթե կառավարությունը չի ներկայացնում ամբողջ Ուկրաինան, իսկ նա դա փաստացի ընդունեց Մինսկի համաձայնություններով, ապա հենց կառավարության պաշտպանունակությունը մեծացնելը, ինչպես գրված է բանաձեւում, նշանակում է իրավիճակի փաստացի սրացում:

Նոր խմբագրությունում ասվում է. ԵՄ-ն եւ Արեւելյան գործընկերության երկրները պետք է դիտարկեն Ուկրաինայի կառավարությանն աջակցության միջոցները՝ նրա պաշտպանությունակությունը մեծացնելու համար…

Բայց ո՞ւմ նպաստել: Կառավարությա՞նը: Իսկ կառավարությունն ամբողջ Ուկրաինան չի ներկայացնում: Այդ պատճառով նման ձեւակերպումը փաստացի կրկնում է նախորդը:

Փաստաթուղթը մտահոգություն է արտահայտում Դոնբասում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ եւ ընդգծում է ֆինանսական եւ մարդասիրական հետագա օգնության անհրաժեշտությունը: Իհարկե, չի նշվում, թե հատկապես ում…

Ցավոք, կրկին երկակի չափանիշներ. խոսվում է Ուկրաինայի ներսում տեղահանված անձանց եւ երկրի սահմաններից դուրս փախստականների մասին, սակայն բացարձակապես ակնհայտ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Եվ առաջին հերթին պետք էր խոսել փախստականների եւ նրանց տրամադրվելիք օգնության մասին: Այսինքն՝ ամենուր շեշտադրումները խառնված են. ոչ ոք չի խոսում դադարեցնելու մասին, այն մասին, թե ով էր մեղավոր: Ամբողջ մեղքը բարդում են մեկ կողմի վրա՝ Ռուսաստանի: Նույն կերպ, ինչպես եւ 2008 թվականի Հարավային Օսիայի հակամարտության շուրջ ելույթներում: Չնայած փորձագետների ակնհայտ տեսակետներին, որ Սահակաշվիլին առաջինն է սկսել գնդակոծել Ցխինվալը, մարդիկ կրկնում են, որ Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա:

Մարտի 16-ին Ռիգայում աջ-ծայրահեղականների ամենամյա քայլերթն անցկացվեց: Այն հռետորաբանությամբ տարբերվո՞ւմ էր նախորդներից:

Խոսեմ մեր պատասխանի մասին. հակաֆաշիստները «վարակազերծում» մակագրությամբ կոստյումներ էին պատրաստել եւ այդ կոստյումներով լեգեոներների քայլերթից հետո պարզապես վարակազերծում էին Ազատության հուշարձանին կից հրապարակը: Ուղղակի առճակատումից հրաժարվեցին, բայց կարծում եմ, որ արտահայտեցին իրենց վերաբերմունքը: Նրանց թվում էր պատմաբան Էֆրահիմ Զուրոֆը, որը հայտնի է նացիստների կողմից հետախուզման փաստով: Նա եղել է նաեւ Վիլնյուսում, որտեղ նման քայլերթ անցկացվել է մարտի 11-ին: Ժամանել էին նաեւ հակաֆաշիստներ Ավստրիայից, Իտալիայից, Լիտվայից: Պետք է էստոնական պատվիրակություն ներկա գտնվեր, սակայն, ցավոք, սահմանին նրանց կանգնեցրել են…

Այդ առճակատումը մենք սկսեցինք Լատվիայի ռազմական պատմության թանգարան այցելությամբ: Այնտեղ ցուցադրված է գնդապետ Ալեքսանդր Պլենսների համազգեստը, որը ԷսԷս-ի լեգեոնի հրամանատարի տեղակալն է եղել: Իսկ Հոլոքոստի մասին փոքրիկ պատի վրա ընդամենը մի քանի բառ է նշվում: Եվ, միաժամանակ, բազմաթիվ լուսանկարներ լատվիական լեգեոնով եւ ֆաշիստական խորհրդանիշով:

Բառացիորեն հետեւյալն է նշված. մարտի 16-ին լեգեոնը Հյուսիսային ճակատում սկսեց դիմադրություն ցուցաբերել եւ այդպիսով խոչընդոտեց Լենինգրադը շրջափակումից ազատագրելուն: Իսկ իմ մայրը շրջափակված Լենինգրադից է…

Աջ-ծայրահեղականների երթերի ժամանակ Ուկրաինայի նեոնացիստների հետ համերաշխության կոչեր հնչե՞լ են: Սեւ-կարմիր նշաններ եղե՞լ են:

Լուսանկարներում ես Ուկրաինայի դրոշներ տեսել եմ, բայց կապույտ-դեղին:

Կարծում եմ՝ այդ մարդիկ պետք է գերեզման գնան, այլ ոչ թե Ազատության հուշարձանի մոտ, որի կառուցման համար միջոցներ են ներդրել նաեւ հրեաները, դա բոլորին է հայտնի (հուշարձանը կառուցվել է 1930-ականներին - խմբ.): Նրանցից շատերը հետագայում զոհվել են համակենտրոնացման ճամբարներում:

Եվ հիմա քայլերթ են անցկացնում ԷսԷս-ի վետերանները, եւ պատվո պահակախմբի առջեւով անցնում են լատվիական դրոշներ բռնած երիտասարդներ, իսկ այս անգամ՝ նաեւ ուկրաինական, եւ դա շատ վտանգավոր է:

Զրուցեց՝ Արամ Գարեգինյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ