News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան քիմիկոսները կաղամարի սպիտակուցն օգտագործել են անտեսանելի պիտակների ստեղծման համար, որոնք կարող են զինվորներին թաքցնել ինֆրակարմիր տեսախցիկներից: Գիտնականներն իրենց մշակումը ներկայացնելու են մարտի 23-ին, Ամերիկյան քիմիկոսների հանրության հավաքի ժամանակ: Այս մասին գրում է Science Daily-ն:

Ժամանակակից համազգեստում սովորաբար օգտագործվում է կանաչա-դարչնագույն երանգավորումը, որը զինվորականներին թույլ է տալիս ցերեկային ժամերին թաքնվել տերեւների ֆոնին: Սակայն գիշերը զինվորները երբեմն խոցելի են լինում ինֆրակարմիր ճառագայթման ցուցիչների համար:

Ըստ Lenta-ի, այդ խնդիրը լուծելու համար Իրվայնի կալիֆորնիական համալսարանից Ալոն Գորոդեցկին որպես հիմք վերցրել է կաղամարի կաշին, որն ունակ է հարմարվել շրջակա միջավայրի հետ՝ սպասելով զոհին: Կակղամորթի կաշվի վրա հատուկ բջիջներ կան, որոնք մի քանի շերտ ռեֆլեկտին սպիտակուց են պարունակում:

Կենսաքիմիական ռեակցիաները թույլ են տալիս փոփոխել շերտերի խտությունն ու դիրքը, ինչն էլ փոխում է մաշկի լուսարտացոլման հատկությունները, հետեւաբար՝ երանգավորումը:

Արդյունքում Գորոդեցկին ռեֆլեկտինից սոսնձվող թաղանթ է ստացել, որը սկարելի է փակցնել համազգեստի վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ