News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եմենի հարավային Թայիզ քաղաքում մարտի 24-ին, շիա ապստամբները (հուսիներ) ցուցարարների վրա կրակ են բացել, որի հետեւանքով սպանվել է 2 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, ցուցարարները դժգոհություն են հայտնել, որ քաղաքն իրենց վերահսկողության տակ են առել հուսիները:

Ներկայումս տեղեկություններ են ստացվում, որ բախումներ են ընթանում հուսիների եւ երկրի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիին հավատարիմ բանակային ստորաբաժանումների միջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 22-ին շիական «Անսար Ալլահ» խմբավորման 500 համախոհ հուսիներ գրավել են Եմենի Թայիզ քաղաքը։ «Ասար Ալլահ» զինված խմբավորումները մայրաքաղաք Սանայի մոտակայքում տեղակայված ռազմական բազայից ինքնաթիռներով տեղափոխվել են Թաիզ քաղաք։

Նշենք, որ Սանան ամբողջովին գտնվում է հուսիների վերահսկողության տակ, իսկ նախագահ Մանսուր Հադին տեղափոխվել է Ադեն։ Մի քանի օր առաջ շիա ապստամբները գրավել էին Սանայից դեպի նավահանգստային Ադեն քաղաք տանող ճանապարհին ընկած Թաիզ քաղաքը՝ իրենց վերահսկողությունը հաստատելով Եմենի՝ մեծությամբ 3-րդ քաղաքի վրա։ Հուսիներն իրենց հսկողության տակ են առել քաղաքի օդանավակայանն ու ավիաբազան։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին «Անսար Ալլահ» խմբավորումը համընդհանուր մոբիլիզացում էր հայտարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ