News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեռեւս 1997 թվականին բելգիացի նկարիչ Վիմ Դելվուան սկսել է ԱՄՆ-ում խոզերի վրա դաջվածք անել, սակայն շուտով ստիպված է եղել փոխադրվել Չինաստան, որտեղ կենդանիների պաշտպանության օրենքներն ավելի ճկուն են: Ի տարբերություն համացանցի օգտատերերի՝ Չինաստանի բնակիչներին Վիմի աշխատանքները դուր են եկել:

Վիմը ճանաչում է ձեռք բերել խոզերի դաջվածքների շնորհիվ, որոնց նա ցուցադրել է ամբողջ աշխարհում, իսկ հետո մեծ գումարով վաճառել: Օրինակ՝ Դիսնեյի մուլտֆիլմերի արքայադուստրերի պատկերներով խոզը նա 55 հազար ֆունտով է վաճառել:

Իր 20 խոզերին Վիմը դաջվածքներով պատում է մասնագետների մի ամբողջ խմբի օգնությամբ: Չնայած նկարիչը խոզերին դաջվածք է անում թմրեցման միջոցով, սակայն կենդանիների պաշտպանները, ամեն դեպքում, դա անընդունելի են համարում եւ պահանջում են դադարեցնել նկարչի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ