Հայաստանում գազի սակագինը չեն պատրաստվում բարձրացնել։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ 2014թ. նոյեմբեր-դեկտեմբերին հայկական դրամի փոխարժեքի տատանումները այդքան մեծ չեն եղել, որպեսզի հնարավոր լինի խոսել ազգային արժույթով գազի գնի թանկացման եւ սակագնի վերանայման մասին։ Ամենակարեւորը, որ գազային օպերատորը՝ «Գազպրոմ Արմենիան» սակագնի վերանայման հայց չի ներկայացրել։ «Դա մեզ հաջողվել է համատեղ աշխատանքի արդյունքում»,- ընդգծել է Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը այս պահին սահմանին 1000 խ/մ գազը գնում է 189 դոլարով։ Բնակչության համար հազար խ/մ գազի գինը կազմում է 156 հազար դրամ, իսկ խոշոր սպառողների համար՝ 276.98 դոլար։