News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Ֆինանսների նախարարությունը 487 մլն դոլար կտեղաբաշխի արտարժութային պարտատոմսերի 2-րդ թողարկումից: Այդ մասին որոշումն ընդունվել է մարտի 26-ին կայացած Կառավարության նիստում: Մասնավորապես, մարտի 19-ին անցկացրած թողարկումը կազմել է 500 մլն դոլար, տեղաբաշխման հաշվին ընդունվել է 487,8 մլն դոլար: Նշված միջոցներից 205 մլն դոլար տրամադրվել է առաջին թողարկման արտարժութային պարտատոմսերի հետգնման համար 2020թ-ին մարելու ժամկետով` ներառյալ անվանական պարտատոմսերը եւ արժեկտրոնային վճարումները: Մնացած միջոցները հաշվանցվում են Հայաստանի գանձապետարան:

Դրա շնորհիվ կբարձրանա արտարժութային պարտատոմսերի վճարումների միջին ժամկետայնությունը: Եթե ավելի վաղ այն կազմում էր 5.5 տարի, ապա այժմ` երկրորդ թողարկմամբ եւ առաջինի մասնակի հետգնմամբ, այն կկազմի 7.8 տարի: Կկրճատվի նաեւ արտարժութային պարտատոմսերի ապագա վճարումների չափը (2020թ-ին անհրաժեշտ կլինի մարել 500 մլն 700-ի փոխարեն):

Որպես պարտավորությունների կառավարման առաջարկի գործարքի գործակալներ մնացել են նույն կազմակերպությունները, ինչ եւ առաջին թողարկմանի դեպքում (Deutsche Bank AG, HSBC, J.P.Morgan Securities), իսկ պաշտոնական ֆիսկալ գործակալներ` Լոնդոնում եւ Նյու-Յորքում Citibank-ի գրասենյակները: Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում իրականացրեց։ Թողարկման ծավալը կազմել էր 700 մլն դոլար, իսկ տեղաբաշխումը անցել էր հաջող եւ կարճ ժամկետում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ