News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեեւ համաշխարհային նավթի արդյունաբերության մեջ Եմենի  ներդրումը ընդամենը 0.2 տոկոս է, երկրի աշխարհագրական դիրքը այն դարձնում է էներգետիկ պաշարների համաշխարհային առեւտրի կենտրոնը։ Այս մասին գրում է Bloomberg-ը ՝ անդրադառնալով Եմենում ծավալվող իրադարձությունների ֆոնին նավթի գնի կտրուկ աճին։

Եմենը սահմանակցում է Սաուդյան Արաբիային՝ աշխարհում նավթ արդյունաբերող ամենախոշոր պետությանը։ Մասնագետների կարծիքով՝  Եմենի նավթի հազարավոր բարելներն աննկատ են մնում, սակայն Սաուդյան Արաբիայի միլիոնավոր բարելները շատ հարցեր են լուծում։ Ըստ փորձագետների՝ Եմենը աշխարհագրական եւ քաղաքական իմաստով Մերձավոր Արեւելքում կարեւոր խաղացող է։ Բաբ էլ Մանդեբի նեղուցը մեծությամբ 4-րդ տրանսպորտային նեղուցն է։ Այն  գտնվում է Եմենի, Ջիբութիի եւ Էրիթրեայի միջեւ եւ կապում է Կարմիր ծովը Ադենին ծոցին ու Արաբական ծովին։

Անցյալ տարի նեղուցով տեղափոխվել է օրական  3.8 մլն բարել նավթ եւ նավթամթերք։ Ծովային ճանապարհի փակումը կարող է դանդաղեցնել  Պարսից ծոցի նավթային տանկերների տեղաշարժը եւ նրանք չեն կարող հասնել Սուեզի ջրանցք՝ ստիպված լինելով պտույտ կատարել Աֆրիկայի շուրջ, ինչը ոչ միայն ժամանակատար է, այլ նաեւ ծախսատար։ Միաժամանակ Եվրոպայից եւ Հյուսիսային Աֆրիկայից տեղափոխվող նավթային տանկերները չեն կարող ուղղակիորեն հասնել Ասիա։

«Եմենում իրավիճակի վատթարացումը առաջին  հերթին սպառնալիք է միջազգային  նավագնացության եւ նավթի փոխադրմանը։ Բացի այդ, անհանգստություն է առաջացնում այն հանգամանքը, որ ինչքան Եմենն անկառավարելի է դառնում, այնքան մեծանում է վտանգը, որ տարածաշրջանը կդառնա Կարմիր ծովի ծովահենների բազա»,- կարծիք է հայտնել վերլուծաբան Թեոդոր Կարասիկը։

Էներգետիկ փորձագետ Ջոն Ուոթրեյնի կարծիքով՝ Իրանը միայն ուրախ կլինի Սաուդյան Արաբիայից տեղափոխվող նավթի երկարաժամկետ ձախողման համար։ «Նրանք ցանկանում են վերահսկել Սաուդյան Արաբիան եւ Իրաքը։ Նրանք միջնորդավորված պատերազմ են մղում եւ կշարունակեն պայքարել այդ պատերազմում ուրիշի ձեռքերով հաղթանակ տանելու համար»,- կարծում է մասնագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ