News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իսրայելական իրավապաշտպանների B’Tselem խումբը համացանցում երկու հոլովակ է տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես են զինված իսրայելցի զինծառայողները գիշերն արթնացնում իրենց տներում քնած պաղեստինցի երեխաներին: Այս մասին հաղորդում է The Electronic Intifada-ը:

Զինծառայողները 4-16 տարեկան երեխաներին հարցեր են տալիս եւ հեռախոսով լուսանկարում նրանց: Ստուգումների իրականացվել են Հորդանան գետի Արեւմտյան ափի հարավային հատվածի խոշորագույն Խեւրոն քաղաքում:

Ենթադրվում է, որ ստուգումները նկարահանել են պաղեստինցիները: Երկու տեսանյութն էլ թվագրված են այս տարվա փետրվարի 24-ով:

Իսրայելցի զինվորականը պատմել է, որ ստուգումների պատճառներից մեկն այն է, որ երեխաներն ամբողջ օրը զինվորականների ուղղությամբ քարեր են նետել: Ծնողներից մեկի հարցին, թե ինչու են իրենց տուն ներխուժել գիշերվա կեսին, նույն իսրայելցին պատասպանել է. «Ես չեմ պատրաստվում ձեզ հետ քննարկել իմ օրակարգը»:

Ըստ Lenta-ի, Defence for Children International - Palestine Section ոչ կառավարական անկախ կազմակերպության տվյալներով, իսրայելցի զինվորականները տարեկան 500-ից մինչեւ 700 պաղեստինցի երեխայի են ձերբակալում (նրանց մեծ մասին մեղադրում են իսրայելցի զինվորներին քարկոծելու մեջ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ