News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Քեթրին Գրուպ» ընկերությունը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի քննադատությանը՝ կապված բանանի ներկրման մենաշնորհի եւ բարձր գներ սահմանելու հետ:

«Քեթրին Գրուպի» տնօրեն Գագիկ Բադալյանի տարածած հայտարարությունում ասվում է.

«Հաշվի առնելով մամուլում  վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած  հրապարակումները, հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում եւ այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ։

Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝ «Երեւան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում,  «Նուռ» խանութների ցանցում եւ այլն։

Բացի այդ, ԶԼՄ-ները բազմիցս ուսումնասիրել են շուկայում առկա իրավիճակը եւ փաստել, որ ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել, եւ նույնիսկ ծիրանի` ռեկորդային 1500-2000 ՀՀ դրամ գնի պարագայում բանանի գինը մնացել է կայուն՝ 700-800 ՀՀ դրամի սահմաններում։

Ինչ վերաբերում է հնչեցված 1300 ՀՀ դրամ արժեքին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  բանանը այդ գնով վաճառվում է  Ադրբեջանում, իսկ Վրաստանում՝ 950-1270 դրամ, Ռուսաստանում՝ 900-1200 դրամ: Եվրոպական երկրներում գինը տատանվում է 1200-1750 դրամի սահմաններում:

Անհրաժեշության դեպքում «Քեթրին Գրուպ» ընկերությունն իր պատրաստակամությունն  է հայտնում տրամադրել համապատասխան տեղեկատվություն:

Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ-ում ՏՄՊՊՀ նախագահի զեկույցի քննարկման ժամանակ նշել է, որ օրինակ Ավստրիայում բանանն արժե 500 դրամ, իսկ ՀՀ-ում` 1300 դրամ. «Այստեղ եւս կա մենաշնորհ, որը տիրապետում է ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը: Այս փաստերը ուսումնասիրե՞լ եք ու արե՞լ եք համապատասխան հետեւություններ: Հայտնի է, որ առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի ՀՀ բանան չեն ներկրում»,-ասել է Փաշինյանը՝ դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ