News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արեւելքի Ասորական եկեղեցու պատրիարք կաթողիկոս Մար Դինհա 4-րդը վախճանվել է 79 տարեկան հասակում։  Այս մասին հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը։

Հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկի առաջնորդը ծնվել էր 1935թ. սեպտեմբերին Իրաքի Շաքլավա քաղաքի մոտակայքում։ Նա հոգեւորականների տոհմից էր սերում։ 1962թ. նա տեղափոխվել էր Իրան, որտեղ նշանակվել էր Թեհրանի եպիսկոպոս։ 1976թ. ընտրվել էր Արեւելքի Ասորական եկեղեցու պատրիարք եւ ստացել Մար Դինհա 4-րդ անունը։ Նրա հիմնական վաստակն է համարվում պատրիարքի կոչման ժառանգական սկզբունքից հրաժարվելը, ինչը, աստվածաբանների կարծիքով, որոշակիորեն լուծեց եկեղեցու ներսում տարիներ շարունակ ծավալվող հակամարտությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Արեւելքի Ասորական եկեղեցին առաջացել է 1-ին դարում։ Այդ ձեւավորվել է Միջագետքում արամեերեն խոսող բնակչության շրջանում։ Իբրեւ ուսմունք՝ եկեղեցին ընդունում է միայն առաջին երկու տիեզերական ժողովները՝ Նիկիայի (325 թ.) եւ Կոստանդնուպոլսի երկրորդ ժողովը (381 թ.)՝ համարվելով քրիստոնեության նեստորական ուղղության միակ ներկայացուցիչը։ 

Այսօր Ասորական եկեղեցու հետեւորդների թիվը, տարբեր տվյակներով, տատանվում է 200 հազարից 400 հազարի սահմաններում։ Նրանք գերազանցապես բնակվում են Իրաքում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Իրանում, Հայաստանում, Ռուսաստանում, Շվեդիայում եւ այլուր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ