News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Իրանի միջուկային ծրագրի շուրջ Լոզանում անցկացվող բանակցությունների շրջանակում մարտի 28-ին կհանդիպի Ֆրանսիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարների հետ: Այս մասին տեղեկացրել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը:

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով AFP-ին, գրում է, որ Քերրին առանձին կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ, այնուհետեւ եռակողմ հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: Ծրագրվում է նաեւ Ջոն Քերրիի հանդիպումն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Հիշեցնենք, որ շվեյցարական Լոզան քաղաքում մարտի 26-ին սկսվել է Իրանի եւ «վեցյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) բանակցությունների հերթական փուլը:

Կողմերը դիվանագիտական ջանքեր են գործադրում՝ մինչեւ մարտի վերջը համաձայնագրի քաղաքական մասը մշակելու, եւ մինչեւ հունիսի վերջը համապարփակ համաձայնության հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ