News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին լքել է Շարմ էլ Շեյխում ընթացող Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովը եւ շտապ մեկնել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ: Թագավորությունում Հադին տեղաշարժվել է սաուդյան միապետ Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդի ուղեկցությամբ:

«ՌԻԱ նովոստիի» աղբյուրի փոխանցմամբ՝ իրադարձությունները Եմենում զարգանում են շեշտակի արագությամբ. նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալիհը այժմ գտնվում է հարավում եւ փորձում է զգալիորեն լարել իրավիճակը: հադին մոտ ժամանակներս չի վերադառնալու Եմեն:

Ավելի վաղ Աբդ Ռաբու Մանսուր Հադին կոչ էր արել հուսի ապստամբների դեմ հանդես եկող կոալիցիային, շարունակել ռազմական գործողությունները մինչեւ ապստամբների լիակատար կապիտուլյացիան: Նա նաեւ մեղադրել է Թեհրանին շիա ապստամբներին զինելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ