News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վալերի Պերմյակովի գործը գտնվում է անմիջապես ՌԴ նախագահի անձնական վերահսկողության ներքո: «Արմենպրեսի» փոխանցմամբ, այս մասին մարտի 29-­ին Գյումրի կատարծ այցի ժամանակ նշել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւը:

Վերջինս անդրադառնալով Վալերի Պերմյակովին՝ հայկական կողմին փոխանցելու խնդրին, նշեց, որ այստեղ ամենակարեւորը վերահսկողությունն է, ինչն առկա է: «Այս գործի հանդեպ վերահսկողություն կա, եւ ոչ միայն խորհրդարանական ու միջխորհրդարանական հանձնաժողովների, այլ անմիջապես ՌԴ նախագահի կողմից: Երեք օրը մեկ քննչական կոմիտեի կողմից Նախագահին տեղեկացվում է գործի ընթացքի վերաբերյալ»,­ ասաց նա: Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է գործը դանդաղ ընթանում, Լեբեդեւը տեղեկացրեց, որ 19 տարաբնույթ փորձաքննություն է իրականացվել, նրանցից շատերի անցկացման համար բավական ժամանակ է պետք:

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին էլ նկատել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա ՀՀ տարածքում: Լեոնիդ Սլուցկին փաստել է, որ գործընթացի շուրջ արդեն իրականացվել է 4 հազար հարցաքննություն, ավելի քան 19 տարաբնույթ փորձաքննություն:

Լրագրողի հարցադրմանը, որ իրենք «տեղեկատվական բլոկադայի» մեջ են գործի քննության առումով, Սլուցկին պատասխանեց, որ դա այդպես չէ: «Մենք բոլորս ցավակցում ենք: Այս ողբերգությունը բոլորիս հիշողության մեջ կմնա ինչպես իրադարձություն, որը մենք մինչեւ վերջ չենք կարող ըմբռնել: Սա ցավ է, որի համար սգում եւ ցավակցում ենք: Դեպքի առաջին իսկ օրվանից մեր նախաձեռնությամբ ստեղծվեց համատեղ միջխորհրդարանական աշխատանքային խումբ, որը հետեւում է գործընթացին: Հասկանալի է` առաջին օրերի ընթացքում, ելնելով գործի նախաքննական ընթացքից, տեղեկատվությունն ավելի փակ էր, բայց ահռելի գործ է կատարվել այս ընթացքում»,­ ասաց նա:

Խորհրդարանականը շեշտեց` ՌԴ քննչական մարմինները, համագործակցելով ՀՀ քննչական մարմինների հետ, շատ մեծ գործ են կատարել, կա մեծ առաջընթաց: «Ես իրավունք չունեմ բարձաձայնել քննության մանրամասները, բայց հայկական կողմի խնդրանքով զինվորական դատավարությունը լինելու է Հայաստանի տարածքում՝ Գյումրիում, իսկ դատավճիռն էլ կլինի համազոր»,- ­նշեց Լեոնիդ Սլուցկին՝ վստահեցնելով, որ հետագայում էլ քննչական գործընթացը կլինի ռուսական կողմի վերահսկողության տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ