Ֆրանսիական Ալպերում՝ Airbus А320-ի կործանման վայրում, հայտնաբերվել են 78 մարդու ԴՆԹ-ներ: Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով հետաքննության իր աղբյուրները:
Հետաքննության տեղեկություններով՝ վթարից զոհվել է 150 մարդ: Հաղորդվում է, որ աշխատանքները կարող են ավարտվել մարտի 30-ին, գրում է Gazeta-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բժիշկները երկրորդ օդաչուի մոտ կարող էին ցանցաթաղանթի շերտազատում ախտորոշել: