News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հայաստանի օրակարգը ԵՏՄ-ում» անվանումը կրող կլոր սեղանը, որը տեղի է ունեցել Մոսկվայի ամենամյա տնտեսական ֆորումի շրջանակներում, որի առանցքային թեման է «Նոր կուրս. Ժամանակը չի սպասում»:

Մոսկվայի տնտեսական ֆորումի մասնակիցներից յուրաքնաչյուրը յուրովի հաստատել է, որ անհրաժեշտ է Ռուսաստանի տնտեսական զարգացման նոր մոդել, ռեինդուստրալիզացիա բարձր տեխնոլոգիաների հիման վրա: Ֆորումում ներկայացվել են դրական օրինակներ, հաջող բիզնես-նախագծեր, որոնք անկախ ամեն ինչից կարող են զարգանալ եւ ցույց տալ իրենց կայացածությունը:

Նշենք, որ Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակում անցյալ տարի տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը եւ եվրասիական ինտեգրացիան կլոր սեղանը: Այսօր Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ ճգնաժամային պայմաններում նրանից ոչ թե սպասում են օգնության կոչեր, այլ երկրի տնտեսությունը զարգացնող առաջարկություններ ու կոնկրետ գործեր:

Կլոր սեղանի նախագահողի` «ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության անդամ Յուրի Նավոյանի խոսքով, ներկա քննարկումը կոչված է ի հայտ բերելու Հայաստանի հնարավորությունները եւ առավելությունները ԵՏՄ-ում եւ ցույց տալ, թե ներկայումս ստեղծված իրավիճակը որքանով է թույ տալիս արդյունավետորեն իրացնելու այդ օրակարգը: Նա ընդգծել է, որ կլոր սեղանի հանգուցային հարցերից մեկն էլ հանդիսանում է ԵՏՄ-ի եւ մնացյալ աշխարհի միջեւ համագործակցությունում Հայաստանի դերի ցուցադրումը:

Դատելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանի զեկուցումից, Հայաստանը ԵՏՄ է եկել ոչ թե դատարկ ձեռքով, այլ միջազգային համագործակցության պատկառելի փորձով, զարգացած ֆինանսական եւ ազգային վճարման համակարգերով: Հայաստանը ԵՏՄ անդամներից միակն է, որը անցել է միջազգային ֆինանսական հաշվետվության չափորոշիչների եւ ապահովագրության միասնական համակարգերի: ԵՏՄ անդամ մյուս երկրները դեռ պետք է անեն դա: Եվ այստեղ Հայաստանի փորձը շատ պահանջված է:

Կարինե Մինասյանի խոսքով, Հայաստանի կարճաժամկետ օրակարգը ինտեգրացիային ինտեգրվելն է: ԵՏՄ շրջանակում Հայաստանը զարգացնելու է միության տարածքում առավել պահանջված ճյուղերը` դեղագործությունը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը: Կամ նաեւ մի շարք այլ ճկուղեր, որոնք կարող են զարգանալ եւ ԵՏՄ շուկայում սպառում գտնել: Տեղեկատվական տեխնոլոգիաներում Հայաստանը առավելություններ ունի գոնե նրանով, որ երկրում ներկայացված են եւ իրենց մասնաճյուղերը ունեն ՏՏ եւ թվային ապրանքերի ոլորտի աշխարհի համարյա բոլոր առաջատար ձեռնարկությունները: Քիչ չեն նաեւ ծառայությունների ոլորտից սպասումները: Օրինակ, կապիտալ շինարարության ոլորտի ծառայությունները:

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես եկան նաեւ ՌԴ Դաշնային Ժողովի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինութովը, տնտեսագիտության դոկտորներ Մարինա Տկաչենկոն եւ Ազա Միհրանյանը, քաղաքագետ Անդրեյ Արեշեւը, տեխնիկական գիտությունների դոկտոր Վիկտոր Ստարովոյտովը, Ղազախստանի գործարարների Ազգային պալատի նեկայացուցիչ Բերիկ Ումիբաեւը, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Միխայիլ Շահրամանյանը:

Կլոր սեղանի աշխատանքին մասնակցել են հայկական հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ եւ ռուսասաստանցի գործարարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ