News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունը գրավում է ինչպես ԱՊՀ-ից, այնպես էլ հեռավոր արտերկրից զբոսաշրջիկներին: Սինգապուրից զբոսաշրջիկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այցելությունից տպավորություններն է կիսել:

Վիկտոր, պատմեք խնդրեմ, ե՞րբ եւ ի՞նչ առիթով եք այցելել Լեռնային Ղարաբաղ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եղել եմ 2014 թվականի սեպտեմբերին: Սա իմ առաջին այցն էր այդ երկիր: Ինձ համար ամենից հետաքրքիր վայրը «Տատիկի եւ Պապիկի» («Մենք ենք, մեր լեռները» հուշարձանը, որը Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշն է դարձել) արձանի բլուրն է: Այդ հուշարձանն ինձ յուրահատուկ է թվում: Ես նաեւ Շուշիում եւ Վանքում եմ եղել: Ինձ չափազանց տպավորեց Գանձասարի վանքը:

Ի՞նչ տպավորություններ ունեք երկրից եւ նրա բնակիչներից:

Երկիրը բավականաչափ անվտանգ է հանցավորության ցածր մակարդակի առումով: Արցախի բնակիչներն էլ շատ ընկերասեր եւ բարեհամբույր են: Ինձ համար՝ որպես օտարերկրացու, դժվար էր, քանի որ մեծ մասն անգլերեն չի խոսում: Դա հաղորդակցման խնդիրներ է առաջացնում նրանց համար, ովքեր չեն տիրապետում հայերենին կամ ռուսերենին: Օրինակ՝ Ստեփանակերտում զբոսնելիս գեղեցիկ կնոջ հանդիպեցի, սակայն չկարողացա ծանոթանալ նրա հետ, քանի որ վատ էր խոսում անգլերեն:

Կցանկանայի՞ք նորից այցելել Արցախ:

Կախված է հանգամանքներից: Հիմա տրանսպորտային միակ միջոցը Երեւանից մեկնող ավտոբուսն է, եւ այցելությունը շատ ժամանակ է խլում՝ շուրջ 7 ժամ: Քանի որ ես արձակուրդ եմ վերցնում հատուկ տուրիստական շրջագայության նպատակով, ժամանակն ինձ համար շատ թանկ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ