News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վերակազմյալ ՍԴՀԿ-ն կոչ է անում ՀՀ կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր սիրիահայերի դժվարին կացությունը մեղմելու, այդ թվում նրանց` Հայաստան տարհանումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Վերջին օրերին կրկին աղետագույժ լուրեր են ստացվում Հալեպից, որտեղ ահաբեկիչների հրթիռակոծությանն ու հարձակումներին են ենթարկվում քաղաքի հայկական թաղամասերը: Զոհերի եւ վիրավորների թվում կան նաեւ մեր հայրենակիցների անունները:

Ահաբեկիչ ծայրահեղականների հերթական դժնի գործողությունների արդյունքում ավերվել կամ վնասվել են մեր հայրենակիցներով բնակեցված շենքեր, հայկական կրթամշակութային օջախներ, մասնավոր գույք: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին մենք ականատեսն ենք լինում երբեմնի հայկական ծաղկուն գաղթօջախի անկման եւ աստիճանական հայաթափման:

Չնայած Սիրիայի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներին`ուղղված ազգային եւ կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի անվտանգության հնարավորին ապահովմանը` իրավիճակը Սիրիայում շարունակում է մնալ խիստ լարված եւ վտանգում է սիրիահայ համայնքի հետագա գոյությունը:

Այս պայմաններում ՀՀ իշխանությունները քաղաքական եւ բարոյական պարտավորություն ունեն հնարավոր ամեն միջոց ձեռք առնել սիրիահայ համայնքին աջակցելու նպատակով, այդ թվում Հալեպ եւ պատերազմի թատերաբեմում հայտնված սիրիահայ այլ գաղթօջախներ ուղարկել մարդասիրական օգնություն, առաջին անհրաժեշտության ապրանքներ, ըստ հնարավորության` տրամադրել նաեւ ֆինանսական աջակցություն: ՀՀ կառավարությունը պետք է դիտարկի նաեւ սիրիահայերի` Հայաստան զանգվածային ներգաղթը խթանող քայլերի ձեռնարկման հնարավորությունը. հայրենիքում հաստատվելը սիրիահայ մեր շատ հայրենակիցների համար կլինի կյանքի եւ գույքի ապահովության օպտիմալ միջոց: Հայաստանի Հանրապետությունը չի կարող պասիվություն դրսեւորել եւ բախտի քմահաճույքին թողնել քաղաքացիական պատերազմի բովում հայտված սիրիահայ հայրենակիցներին:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, իր զորակացությունը հայտնելով սիրիահայ հայրենակիցներին, միաժամանակ անբավարար է գնահատում ՀՀ կառավարության գործունությունը սիրիահայերին աջակցելու եւ նրանց անվտանգութոյւնն ապահովելու ուղղությամբ: Կուսակցությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը ձեռնարկել անհրաժեշտ քայլեր սիրիահայերի դժվարին կացությունը մեղմելու, այդ թվում նրանց` Հայաստան տարհանումը կազմակերպելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ