News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները դիմել են Sony Pictures ընկերությանը ռուսական քարոզչամեքենային հակազդելու համար օգնություն ստանալու նպատակով։ Այս մասին են վկայում ԱՄՆ փոխպետքարտուղար Ռիչարդ Սթենգելի եւ ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Լինգթոնի միջեւ նամակագրությունը, որը հրապարակել է Wikileaks-ը։

«Ինչպես գիտեք, մենք շատ խնդիրներ ունենք Մերձավոր Արեւելքում ԻՊ գործողությունների եւ Արեւելյան Եվրոպայում Ռուսաստանի գործողությունների հետ։ Երկու դեպքում էլ այս տարածաշրջանում միլիոնավոր մարդիկ իրականության մասին աղավաղված տեղեկություն են ստանում»,- ասված է Սթենգելի նամակներից մեկում։ Sony ընկերության ներկայացուցիչը, դրան ի պատասխան, խորհուրդ է տվել այդ պայքարի մեջ ներգրավել Disney եւ Fox ընկերությունների մեդիա մասնագետներին։

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հաստատել է, որ Պետդեպարտամենտը ԻՊ դեմ պայքարելու համար համագործակցում է «կառավարության հետ կապ չունեցող սոցիալական մեդիայի եւ ժամանցային միջոցառումներ կազմակերպող ընկերությունների հետ», գրում է Gazeta.ru-ն։

 «Ռուսական քարոզչության մակարդակի կապակցությամբ նույնպես մարտահրավերներ կան, ինչպես  Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների մասին բացահայտ սուտ տեղեկատվության տարածում»,- նշել է Հարֆը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ