Երեւանի Տերյան փողոցի վրա գտնվող կարաոկեներից մեկում վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքներով: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 18-ին, ժամը 04.00-ի սահմաններում, մի երիտասարդ զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ կարաոկե ակումբում անհայտ անձը ապակյա տարայով հարվածել է իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: