News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 22-23-ին «Ցեղասպանություն հանցագործության դեմ» համաշխարհային հասարակական քաղաքական ֆորումը Երեւանում կբացի Հայաստանի նախագահը։  Այս մասին ապրիլի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է  ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը։

Նրա խոսքով՝ ֆորումի նպատակն է լրացնել եւ նպաստել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները՝ եւս մեկ անգամ միջազգային մակարդակով քննարկման թեմա դարձնելով աշխարհում նման հանցագործությունների ամբողջական բացառման եւ կանխման մեխանիզմները։ «Մենք սպասում ենք, որ ֆորումի ժամանակ ելույթ կունենան ԱԺ նախագահը, վարչապետը, ՀՀ արտգործնախարարը, Կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները։ Սպասվում է, որ ֆորումին կմասնակցեն միջկառավարական վեհաժողովների ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի հայտնի մասնագետներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- նշեց Նազարյանը։

Փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ երկօրյա միջազգային ֆորումը պլանավորվում է անցկացնել ինտերակտիվ քննարկումների եւ մեկ լիագումար նիստի ձեւով։ «Առաջին թեման նվիրված կլինի մարդկության դեմ հանցագործությունների կանխման մեխանիզմներին։ Հատուկ ուշադրություն կհատկացվի զանգվածային բռնության տարբեր դրսեւորումների ուսումնասիրությանը, Երկրորդ նիստը նվիրված կլինի ցեղասպանության հետեւանքներին»,- ասաց Նազարյանը։

Ապրիլի 23-ին «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» լիագումար նիստի ընթացքում ակնկալվում է, որ ելույթ կունենան տարբեր երկրների պատգամավորներ։ «Երեւանում կայանալիք ֆորումի մասշտաբները աննախադեպ են լինելու։ Սպասում եք, որ դրան կմասնակցի 600 մարդ։ Քննարկումները կլուսաբանվեն թե՛ հայկական, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցներում։ Ֆորումին կից լինելու է նաեւ ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանն ու առհասարակ բոլոր ցեղասպանություններին»,- հավելեց Կարեն Նազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ