Մերձավոր Արեւելքից քրիստոնյաների հեռանալը բացասական հետեւանքներ կունենա տարածաշրջանում արաբական պետությունների կառուցվածքի վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Վերջին շրջանում ավելի մտահոգիչ է դառնում Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի հյուսիսում ստեղծված իրավիճակը, որտեղ ընդլայնվում է ճգնաժամային տարածքը, ծայրահեղականության եւ ահաբեկչությա ալիք է բարձրացել: Դրանից առավել տուժում է քրիստոնեական բնակչությունը»,- ասել է լավրովը Զատկի կապակցությամբ ընդունելության ժամանակ:
«Քրիստոնյաներին, այդ թվում՝ հոգեւորականներին, սպանում են, թալանում, պատանդ վերցնում, դուրս մղում հայրենիքից»,- ասել է նա: