Change.org կայքում հանձնագիր է հրապարակվել, որով Նոր Զելանդիայի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Նվազեցնելով, անտեսելով եւ անգամ մոռանալով այն փաստը, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն հանցագործությունը, մենք ապագա հիտլերներին եւ թալեաթներին քաջալերում ենք կատարել նոր հանցագործություններ եւ վստահ լինել, որ նրանք նույնպես անպատիժ կմնան»,- ասված է հանձնագրում։
Նշենք, որ հանձնագիրը ստորագրողներից մեկն է եղել Սերժ Թանկյանը։ Երաժիշտը նույնպես բոլորին կոչ է արել հետեւել իր օրինակին եւ իր միկրոբլոգում հրապարակել է հանձնագիրը։