News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թեխասի կենտրոնական հատվածում ստորգետնյա ջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2013 եւ 2014 թվականներին Ազլե քաղաքի մերձակայքում գրանցված երկրաշարժերի պատճառը նավթ եւ գազ արդյունահանող հանքերն են:

Nature Communications ամսագրի հրապարակման համաձայն, Դալլասի Հարավային մեթոդական համալսարանից Հեզեր Դեշոնն ու ԱՄՆ-ից մի շարք այլ երկրաբաններ պարզել են, որ Ազլե քաղաքի տակ երկու ճեղքվածք կա, որոնք խաչաձեւվում են՝ V տառի տեսք ստանալով: Այդ «տառի» արեւմտյան հատվածում գազի եւ նավթի շերտերից ջուր դուրս բերող աշտարակներ կան, իսկ արեւելյան հատվածում՝ ջրի եւ ածխաջրերի մղման սարքավորում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, դրանց համատեղ աշխատանքը, մասնագետների հաշվարկներով, ոչ մեծ, բայց բավական ճնշում են առաջացնում, որոնք կարող են երկրաշարժի պատճառ դառնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ