News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը թույլ է տվել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ծխելի Նյու Յորքի իր նստավայրում: Այս մասին «Sputnik», «Էխո Մոսկվի» եւ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում պատմել է Սերգեյ Լավրովը: Այդ ժամանակ երկու դիվանագետներն էլ ՄԱԿ-ում իրենց երկրների մշտական ներկայացուցիչներն էին:

«Դա հյուրանոցի հարկ էր, մենք նրա հետ խախտեցինք նույնիսկ այն ժամանակվա բավական ազատական ամերիկյան օրենսդրությունը»,-հայտարարել է նախարարը:

Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Լավրովը լինելով մոլի ծխող, 2003-ին բողոք էր հայտնել ընդդեմ ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Քոֆի Անանի որոշման, որով արգելվում էր ծխել ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում:

Նախարարը պարզաբանել էր, որ դա անհնար է, քանի որ «Անանն այդ շինության սեփականատերը չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ