News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը չի անդրադառնա Թուրքիայի հետ էներգետիկ նախագծերի վրա. պետությունների ներկայացուցիչները արտահայտեցին իրենց դիրքորոշումները, սակայն դա չի խոչընդոտի նրան համագործակցությանը, կարծում են «ՌԻԱ Նովոստիի» կողմից հարցված փորձագետները:

Թուրքիայի ԱԳՆ-ն ուրբաթ հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով 1915թ. Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի ցեղասպանության վերաբերյալ ռուս քաղաքական գործիչների խոսքերը:

Նախօրեին «Աշխարհն առանց ցեղասպանության» երեկույթի մասնակիցներին ուղղված հեռագրում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը 1915թ. ապրիլի 24-ն անվանեց «մարդկության պատմության մեջ ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված վշտալի օր»: Բացի այդ, ռուս առաջնորդը հիշատակի արարողություններին մասնակցելու համար այցելեց Երեւան: Ուրբաթ Պետդուման իր հայտարարության մեջ «խոր ցավակցություն է հայտնել եղբայրական Հայաստանին՝ հայերի ցեղասպանության 100 ամյա տարելիցի առիթով, ինչպես նաեւ Առաջին աշխարհամարտի ժամանակ ողբերգական իրադարձությունների ընթացքում տուժած այլ ժողովուրդներին»:

Հայաստանը համաշխարհային հանրությանը պահանջում է ճանաչել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան ավանդաբար հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ պնդելով, որ 1915թ. ողբերգական դեպքերի ընթացքում զոհվել են ինչպես հայեր, այնպես էլ թուրքեր: 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նկատմամբ Անկարայի  սուր արձագանքը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բարդ հարաբերությունների գլախովոր պատճառներից մեկն է:

«Այս հարցի շուրջ (հայերի ցեղասպանության) Թուրքիան իր դիրքորոշումն ունի. իր տեսակետն ունի նաեւ Ռուսաստանը: Թուրքիան կարող է քննադատել Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն նա հասկանում է ռուսական կողմի տրամաբանությունը: Վլադիմիր Պուտինը Հայաստանում հայտարարություն արեց, որը չի մտնում 1995թ.-ից ի վեր ձեռնարկված նախաձեռնությունների շրջանակների մեջ», - «ՌԻԱ Նովոստիին» հայտարարել է Գիտությունների ռուսական ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Ռուսաստանի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի Արեւելյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Վոլոդինը:

Փորձագետի կարծիքով, կողմերի հնչեցրած դիրքորոշումներից հետո «քաղաքականությունն ու տնտեսությունը», այդ թվում եւ՝ «Թուրքական հոսք» գազատարը, կընթանան զուգահեռ, չխաչվող ուղղություններով:

«Մեր երկիրն ու Թուրքիան լիովին պրագմատիկ են դիտարկում տեղի ունեցող գործընթացները: Դա բոլորի, այդ թվում եւ Թուրքիայի համար տհաճ տարեթիվ է, սակայն Անկարան չի կարող հրաժարվել իր դիրքորոշումից: Ուստի այստեղ, իմ կարծիքով, հարցը բավականին արագ լուծում կստանա», - կարծում է գործակալության զրուցակիցը:

Վոլոդինի հետ համաձայն է Գիտությունների ռուսական ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի Միջազգային անվտանգության կենտրոնի  եւ ԳՌԱ Արեւելագիտության ինստիտուտի Մերձավոր եւ Միջին Արեւելքի բաժնի ավատ գիտաշխատող Վլադիմիր Սոտնիկովը:

«Ես կարծում եմ, որ դա (հայերի ցեղասպանության վերաբերյալ ռուս քաղաքական գործիչների հայտարարությունները) Թուրքիայի հետ նախագծերի վրա չեն անդրադառնա: Մենք ունենք սեփական ազգային շահեր, Թուրքիան մեր ռազմավարական գործընկերն է, որի հետ մենք ակտիվորեն զարգացնում են տնտեսական կապերը», - հայտարարել է նա:

Սոտնիկովը հիշեցրել է, որ Թուրքիան հակառուսական պատժամիջոցների պայմաններում դեպի արեւելք շրջադարձի քաղաքականության մեջ ՌԴ-ի գործընկեր-երկրներից մեկն է:

«Թուրք պաշտոնատար անձանց հետ մեր պաշտոնատար անձանց վերջին շփումները խոսում են այն մասին, որ մի շարք հարցերի շուրջ առկա են հակասություններ, սակայն Թուրքիան մեր փորձված գործընկերն է, եւ մենք կարող ենք ածխաջրածինների հետ կապված մեր նախագծերում մեր հույսը դնել թուրքերի գործակցության վրա», - համոզված է Սոտնիկովը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2014թ. դեկտեմբերին հայտարարել էր «Հարավային հոսք» գազատարի նախագծից հրաժարվելու մասին: Փոխարենը «Թուրքական հոսք» գազատարի կառուցման որոշում էր ընդունվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ