News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նեպալի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի քանակը հատել է 6 հազարի սահմանը։ Այս մասին լրագրողներին հատնել է երկրի վարչապետ Բամ Դեւ Գաուտամը։ Տուժածների քանակը գերազանցել է 11 հազարը։

«Ավելի քան 6 հազար դիակ է հայտնաբերվել փլատակների տակ»,- մեջբերում է վարչապետի խոսքը Press Trust of India-ն։

Նշենք, որ տարբեր աղբյուրներ զոհերի եւ վիրավորների տարբեր թվեր են նշում։ Այսպես՝ Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը իր Թվիթերում հայտնում է 5238 զոհի եւ 10348 վիրավորի մասին։

Ոստիկանությունն իր պաշտոնական կայքում տեղեկացնում է, որ կա 5266 զոհ եւ 7605 վիրավոր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ