News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալների համաձայն, հունվար-մարտին Հայաստանում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 1039 միավորով (կամ 30.6%-ով), այդ թվում Երեւանում՝ 785 միավորով (34.5%-ով):

Եվ այսպես, երկրում սկսել են ավելի քիչ բնակարան գնել՝ դրա զանգվածային առաջարկի ֆոնին: Բնականաբար, պահանջարկի նման կտրուկ անկումն անխուսափելիորեն պետք է հանգեցներ բնակարանային շուկայում գների փոփոխությունների:

Սակայն պաշտոնական գները բացարձակապես «անտարբեր» են պահանջարկի եւ առաջարկի անհավասարակշռության հանդեպ: Սակայն այդ թվերը մանրադիտակի օգնությամբ դիտարկելու դեպքում գներում որոշակի փոփոխություններ, ամեն դեպքում, զգացվում են: Բայց ոչ թե դեպի նվազում, ինչպես կարելի էր ակնկալել, այլ դեպի բարձրացում:

Այսպես, մեկ տարվա ընթացքում (մարտի դրությամբ) մայրաքաղաքի 11 վարչական շրջաններից 8-ում պաշտոնական շուկայական գներն աճել են: Գների աճի առումով «ռեկորդը» Մալաթիա-Սեբաստիայինն է, որտեղ բնակարանները թանկացել են 0.5%-ով: Միաժամանակ, նաեւ գների անկում է գրանցվել՝ Քանաքել-Զեյթունում, խորհրդանշական 0.02%-ով:

Սակայն այստեղ հետաքրքիր մանրամասն կա. դրամով գները արտարժույթի վերածելու դեպքում, պատկերը կտրուկ փոխվում է: Պատկերավոր տեսնել կարող եք երկրորդ աղյուսակում, որտեղ ներկայացված են ստանդարտ բնակարանի (63 քմ) պաշտոնական գները ԱՄՆ դոլարով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ