News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն այլ երկրների, որտեւ բռնապետերը սեփական գրքերն են գրում եւ պարտադրում ժողովրդին, Ադրբեջանում, թերեւս, փորձել են ավելի քիչ գումար ծախսել, օգտագործել Գեբելսի, Հիտլերի մտքերը՝ պարզապես փոխելով ժամկետներն ու ժողովուրդների անունները։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը, թե «ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարություններում «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» արտահայտությունը սխալ է եւ անընդունելի»։

Ըստ Բաբայանի, բնականաբար, դա տվյալ մարդու խնդիրն է։ «Բայց դա շատ նման է նացիստական քարոզի, երբ նացիստները ժողովուրդ չէին համարում տարբեր ազգերի ներկաացուցիչների եւ որոշում էին նրանց ճակատագրերը։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ եզրին, կարծում եմ, ադ անձին պետք է հիշեցնեմ, որ ադրբեջանցի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի։ Ադրբեջանական ժողովուրդը ստեղծվել է արհեստական կերպով եւ կան դա ապացուցող բոլոր փաստաթղթերը»,- ընդգծել է Բաբայանը։

Նրա խոսքով, որքան էլ ադրբեջանական իշխանությունները փորձել թաքցնել այդ խնդիրը, ձուլել ազգային փոքրամասնություններին, ճնշումներ բանեցնել, ահաբեկել, միեւնույն է, դա չի ստացվելու։ «Եւ եթե Ադրբեջանը ցանկանում է նորմալ պետություն դառնալ, լավ ապագա ունենալ, առաջին հերթին պետք է կարգավորի իր երկրում ապրող փոքրամասնությունների հետ»,- ասել է Դավիթ Բաբայանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ