News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եվրամիության անդամ բոլոր երկրների համար կարեւոր է հասկանալը, թե Լեռնային Ղարաբաղում ժողովուրդն ինչքան ուժեղ է եւ թե որքան է ցանկանում իր ձայնը տալ  ժողովրդավարության համար: Այս մասին այսօր` մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավստրիայի դաշնային խորհուրդի անդամ Հանս-Յորգ Յենեւայնը, որը որպես դիտորդ մասնակցում էր ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին:

«Նորմալ ընտրություններ են, ինչպիսին Ավստրիայում, ամբողջ Եվրոպայում: Կարծում եմ` կարեւոր է Լեռնային Ղարաբաղում մարդկանց աջակցելը: Եվրամիության անդամ բոլոր երկրների համար կարեւոր է հասկանալը, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինչքան է ցանկանում իր ձայնը տալ  ժողովրդավարության համար: Կարծում եմ` դա Ղարաբաղի համար լավագույն ապագան է»,- ասաց նա:

Հանս-Յորգ Յենեւայնի խոսքով` Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը հասնելու համար պետք է փոքրիկ քայլերի քաղաքականություն վարել: Հիշեցնելով, որ շաբաթներ առաջ Ավստրիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ, ավստրիացի դիտորդը հույս հայտնեց, որ առաջիկա 5 տարիներին  Եվրոպան ավելի տեղյակ կդառնա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Ցեղասպանության վերաբերյալ հայտարարության ընդունումը մեզ համար առաջին քայլն էր, քանի որ վերջին 20-30 տարիներին ոչ ոք չէր խոսում դրա մասին: Կարծում եմ` առաջիկա 5 տարիների ընթացքում մենք ավելի ակտիվ կլինենք նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում: Հույս ունեմ` մի օր նորմալ հարաբերություններ կունենանք Հայաստանի եւ Ղարաբաղի հետ»,- ասաց Հանս-Յորգ Յենեւայնը:

Հանս-Յորգ Յենեւայնը նշեց, որ ինքը շատ տպավորված է Լեռնային Ղարաբաղով, նախքան այս Արցախին ծանոթ է եղել միայն լուսանկարների միջոցով: 

«Ուրախ եմ այստեղ շատ երիտասարդներ, փողոցներում երեխաներ տեսնելով: Աշխատող մարդիկ, այս ընտրությունները ցույց են տալիս, որ Ղարաբաղը ճիշտ ճանապարհին է: Բոլոր կառավարությունները Եվրոպայում պարտավոր են ընդունել այս ձեւը եւ աջակցել բնակչությանն Արցախում»,- ասաց նա: 

Նշենք, որ այսօր ԼՂՀ-ում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց  հետեւել են 110 դիտորդներ տարբեր երկրներից։

ԼՂՀ ԱԺ 33 մանդատների համար պայքարում են համամասնական համակարգով 7 քաղաքական կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք» (50 մարդ), «Ազգային վերածնունդ» (14 մարդ), «Արցախի ժողովրդավարական կուսակցություն (35 մարդ), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն (14 մարդ), «Խաղաղություն եւ զարգացում» (6 մարդ), ՀՅԴ (34 մարդ) եւ «Շարժում 88» (14 մարդ):

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 50 թեկնածու, որոնցից 27-ը ինքնաառաջադրվածներ են։ Երեք թեկնածու առաջադրել է ՀՅԴ-ն, 4-ական թեկնածուներ՝ «Ազատ Հայրենիքը» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, 5 թեկնածու՝ «Ազգային վերածնունդը», 7 թեկնածու՝ «Շարժում 88»-ը։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվածներից 34-ն անկուսակցական են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ