News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով առաջատարը «Ազահ Հայրենիք» կուսակցությունն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ ներկայացնելով մայիսի 3-ին կայացած ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Արզումանյանի խոսքով, ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցած 7 կուսակցությունների օգտին քվեարկել է 68 915 ընտրող: Նրանցից 32 623-ը քվեարկել է «Ազատ Հայրենիք»-ի օգտին (47,35 տոկոս), «Ազգային վերածնունդի» օգտին քվեարկել է 3709 ընտրող (5,38 տոկոս), Արցախի ժողովրդավարական կուսակցության օգտին 13105 ընտրող (19,1 տոկոս), ԼՂ կոմկուսի օգտին՝ 1136 ընտրող (1,65 տոկոս), «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության օգտին՝ 591 ընտրող (0,86 տոկոս), ՀՅԴ-ի օգտին՝ 12965 ընտրող (18,81 տոկոս) եւ «Շարժում 88»-ի օգտին՝ 4777 ընտրող (6,93 տոկոս):
Արզումանյանը նշել է, որ ըստ նախնական արդյունքների ԱԺ են անցնում 5 ուժեր՝ «Ազատ Հայրենիքը», «Ազգային վերածնունդը», Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ «Շարժում 88»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավոր. Ադրբեջանը փորձել է խոչընդոտել Ղարաբաղում ընտրությունների անցկացմանը
ԼՂՀ Պաշտպանության բանակը արեց հնարավորը, որպեսզի ապահովի բնակչության խաղաղ քվեարկությունը...
Արցախի ԿԸՀ-ն հաստատել է կուսակցությունների մանդատների թիվը
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 21-ին...
Ալավերդյան. ԼՂՀ ընտրությունները կարող են օրինակ դառնալ եվրոպական երկրների համար
ԼՂՀ բնակիչը վստահ է, որ իր ձայնից է կախված երկրում ընտրությունների արդյունքը...
Ղարաբաղը ծաղկում է մարդու իրավունքների տեսակետից. Փորձագետ Քալիֆորնիայից
Մենք ուզում ենք ԼՂՀ ԿԸՀ-ին եւ երկրի ղեկավարությանը մի քանի առաջարկներ ներկայացնել, որոնք թույլ կտան բարելավել այդ պայմանները…
Գեղամ Բաղդասարյան. ԼՂՀ-ում այս ընտրությունները նախորդից մրցակցային էին
Իշխանություն ձեւավորելը բավականին տեւական գործընթաց է, եւ չի կարելի սահմանափակվել միայն ընտրարշավի մեկ ամսով…
Լեռնային Ղարաբաղն, իրականում, ժողովրդավարական երկիր է. փորձագետ ԱՄՆ-ից
Նրանք ընտրական գործընթացը բարելավելու ուղիներ են որոնում: Դա օգնում է ԼՂ բնակչությանը համոզել մյուսներին, որ իրենք իրականում անկախ պետություն են…
Ամենաշատ