News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար բան Կի-Մունը այցելելու է Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան նվիրված հանդսավոր արարողություններին եւ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Մոսկվայի ճանապարհին նա կմասնակցի նաեւ Գդանսկում (Լեհաստան)  Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին, որտեղ կհանդիպի այդ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ: Բան Կի-Մունը կլինի նաեւ Կիեւում, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Բան Կի-Մունի Մոսկվա այցի նպատակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հիշատակի միջոցառումներին մասնակցելն է: «Խորհրդային Միությունը հսկայական թվով կյանքեր է կորցրել նացիստական Գերմանիայի դեմ պայքարում, ուստի գլխավոր քարտուղարը կմասնակցի այդ միջոցառումներին»,-ընդգծել էր նա:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ