Ոստիկանության Ճամբարակի բաժնի եւ Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 12.50-ին, Դրախտիկ գյուղի կամրջի մոտից բերման է ենթարկվել 40-ամյա Էլյանորա Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: