News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական մամուլը հերթական մառազմի մեջ է հայտնվել, ադրբեջանական Azİmport ընկերության՝ աշխատանքից ազատված սեփականատեր, Ադրբեջանի պետական դրոշի վարչության նախկին պետ Ռաշադ Մամեդովին «վարկաբեկող սարսափելի» լուրեր են «շրջանառվում»։

«Ինչպես պարզվել է, Ռաշադ Մամեդովի մայրը ազգությամբ հայ է եղել։ Այսինքն՝ փաստացի Ադրբեջանի պետական խորհրդանիշները ապահովող մարդը կիսով չափ հայ է։ Եթե նա պետական համակարգում այլ պաշտոն զբաղեցներ, այդ փաստը այդպիսի արձագանք չէր առաջացնի հասարակության շրջանում։ Բայց նա պետական դրոշի վարչության ղեկավարն է եղել։ Բացի այդ, նախագահը Մամեդովին ազատել է ոչ թե նրա համար, որ նրա մայրը հայ է, այլ նրա համար, որ նա կորցրել է պետության ղեկավարի եւ քաղաքական վերնախավի վստահությունը»,- վրդովված գրում է haqqin.az-ը։

«Ռաշադ Մամեդովի մայրը՝ Աիդա Ստեփանի Մարտիրոսովան, ծնվել է Բաքվում։ Մամեդովը կեղծել է իր մոր փաստաթղթերը՝ հայուհուն վերածելով ադրբեջանուհու։ Իսկ նման հանցագործությունների համար պետք է պատասխան տալ օրենքի ողջ խստությամբ։ Խնդիրն այն չէ, որ նրա մայրը հայ է, այլ այն է, որ նա կեղծել է մոր փաստաթղթերը։ Մարդ պետք է իր արմատներով հպարտանա ու ոչ թե ամաչի դրանցից»,- «պարզաբանում է» աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ