News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահի մամուլի գրասենյակը նոր մանրամասներ է հրապարակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ամերիկյան սենատորների հանդիպումից։

Սերժ Սարգսյանի խոսքով, նաեւ սենատորներ Միտչ Մըքոնելի եւ Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի եւ հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկ վերաբերմունք եւ հոգածություն ցուցաբերելու համար:

Հանդիպմանը մասնակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն ընդգրկել են համագործակցության լայն շրջանակ: Հայաստանը եւ ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված ՀՀ պետականության ամրապնդմանը:

Նախագահը բարձր է գնահատել նաեւ ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման գործում, այդ թվում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դրա շրջանակներում Հայաստանում եւ աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող հիշատակի եւ ոգեկոչման միջոցառումներին, այդ թվում՝ ՀՀ Նախագահի այցի շրջանակներում Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:

ՀՀ Նախագահը եւ ԱՄՆ սենատորները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների եւ մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Ներկա բոլոր սենատորներն իրենց խոսքում կարեւորել են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի շրջափակման պայմաններում երկրին անհրաժեշտ տրանսպորտային եւ էներգետիկ այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սենատում հանդիպել էր Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնին, Ռոդ Այլենդից սենատոր Ջեք Ռիդին եւ Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեզին, Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելին:

Սենատից հետո կայացել է հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ