News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի պետական քարտուղարության կրթության, հետազոտությունների եւ ինովացիայի հարցերի նախագահ Մաուրո Դել’ Ամբրոգիոն NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում իր տեսակետներն է ներկայացրել Բոլոնյան գործընթացի որոշ առանձնահատկությունների, այդ գործընթացի ապագայի նկատմամբ իր տեսլականի, ինչպես նաեւ հայ-թուրքական հաշտության գործընթացի վերսկսման հեռանկարների մասին:

Պատմեք, խնդրում եմ, Բոլոնյան գործընթացի դրական կողմերի եւ Շվեյցարիայի կողմից հնարավոր նոր առաջարկների մասին:

Կարծում եմ, որ Բոլոնյան գործընթացի ամենակարեւոր հաջողությունը եղել եւ մնում է այսպես կոչված «ընդհանուր լեզուն», որ հնարավոր է դարձել Եվրոպայում եւ Եվրոպայի սահմաններից դուրս ընդհանուր ընկալումը առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի կրթության, որակավորման երաշխավորման, աստիճանների ճանաչման վերաբերյալ: Դա չի նշանակում, որ համակարգն ամբողջությամբ ներդաշնակեցված է: Կան շատ տարբերություններ, եւ մենք պետք է ապրենք այդ տարբերություններով՝ տարբեր լեզուներ, տարբեր մշակույթներ, տարբեր կրոններ:

Բարձրագույն կրթության համակարգը նույնպես զգալիորեն տարբերվում է տարբեր երկրներում, բայց Բոլոնյան գործընթացի օգնությամբ հնարավոր է դարձել ավելի լավ հասկանալ այդ տարբերությունները, փորձելով այդ տարբերությունները չվերածել խոչընդոտների, հասկանալ միմյանց, հատկապես նպատակ ունենալով հասնել ուսանողների շարժունակությանը: Բոլոնյան գործընթացի վերջին տարում

Բոլոնյան գործընթացի վերջին տարին կենտրոնացած էր կրթության որակի երաշխիքների վրա։ Հիմա հավատարմագրության նոր ընդհանուր կոնցեպցիայի հետ միասին պարզ է դարձել, որ համալսարանը կարող է աստիճաններ շնորհել՝ անկախ այն հանգամանքից, թե այդ համալսարանը պետության կողմից սուբսիդավորվում է, թե ոչ։ Միայն որակի չափանիշներն են դեր խաղում, եւ պետությունն այլեւս մենաշնորհ չունի։ Սակայն ամեն երկիր ազատ է համակարգի ընտրության մեջ։ Այսուհանդերձ որակի երաշխիքի ընդհանուր հիմքի վրա երկրների միջեւ շնորհվող աստիճանների փոխճանաչում է սահմանվել։

Ինչ վերաբերում է ապագայի սպասելիքներին, մենք չպետք է իլյուզիաներ տածենք, թե ամեն ինչ միանման է լինելու, մենք պետք է ընդունենք տարբերությունները, մենք պետք է լավատես լինենք այն փաստի կապակցությամբ, որ շարժունակությունը աստիճանաբար մեծանում է, աճում է փոխըմբռնումը՝ չնայած այն հանգամանքին, որ մենք պահպանում ենք մեր տարբերությունները։

Ինչպես հայտնի է, Շվեյցարիան հայ-թուրքական հաշտեցման գործընթացի միջնորդ երկրներից մեկն է։ Կցանկանայի լսել Ձեր տեսակետը այն մասին, թե գործընթացի վերականգման հեռանկարներ կա՞ն։ Գնահատեք, խնդրում եմ, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշումը։

Ես չեմ կարող այդ հարցով Շվեյցարիայի պաշտոնական դիրքորոշումը արտահայտել, սակայն կարող եմ ասել, որ մեզնից շատերը ուրախ չեն, որ այդքան երկար գործընթացից հետո, երբ հարցը մոտ էր լուծմանը, գործընթացը կասեցվեց։ Ես հաստատ չգիտեմ պատճառները եւ չեմ ուզում դատել դրանց մասին։ Մենք կարող ենք միայն հուսալ, որ գործադրված ջանքերը հօդս չեն ցնդի, եւ ամեն պահի, երբ որ երկու երկրները նորից պատրաստ լինեն այդ գործընթացը սկսելուն, նախկին համաձայնագրերը կօգտագործվեն հետագա քայլերի համար։

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ