News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այս տարի «Թանգարանային գիշեր» ծրագիրը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կրում է «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագիրը: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողներին ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

«Այս տարի Հայաստանից եւ ԼՂՀ-ից 111 թանգարան է միացել ծրագրին, որը նախորդ տարվա համեմատ 10-ով ավելի է: Այս ակցիան իրականացվում է նաեւ Հայաստանից դուրս ՝ դեսպանատներում։ Ծրագրին միացել են նաեւ մասնավոր կազմակերպություններ»,-ասաց նա:

Մշակույթի փոխնախարարը նշեց, որ «Թանգարանային գիշեր» ծրագիրը մեկնարկելու է այսօր՝ մայիսի 16-ին՝ ժամը 18:00-ից, եւ տեւելու է մինչեւ 24:00-ն։ Այդ ընթացքում մուտքը ծրագրին մասնակցող թանգարաններ անվճար է։ Երեւանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչեւ 01:00-ն՝ այցելուներին տեղափոխելու համար։

Արեւ Սամուելյանը նշեց, որ այս տարի ծրագրի շրջանակում մեկ նորույթ ունեն՝ Firechat հատուկ հավելվածը, որը կարող են ներբեռնել iOS եւ Android համակարգեր ունեցող հեռախոսները եւ առանց ինտերնետ կապի օգտվել դրանից:

«3 օր է, ինչ հավելվածը գործում է, այն մեզ Ռուսաստանի մշակույթի նախարարությունն  է փոխանցել, այն հնարավորություն է տալիս թանգարանների այցելուներին կիսվել օրվա իրադարձություններով եւ միաժամանակ տեղեկանալ, թե ինչ է կատարվում մնացած թանգարաններում»,-հավելեց նա:

Նշենք, որ թանգարանային միջոցառումները կշարունակվեն նաեւ մայիսի 18-ին:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից: «Թանգարանային գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005թ.՝ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրախորհրդի հովանավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ