News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագուն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարեւորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որեւէ փորձ կատարելու համար։

Ամերիկյան մասնահատուկ ուժերը Սիրիայում հազվադեպ ցամաքային գործողության ընթացքում սպանեցին ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից Աբու Սայաֆին: Աբու Սայաֆը ԻՊ-ի նավթի, գազի, ֆինանսական հարցերի եւ կապի պատասխանատուն էր:

Պենտագոնը հայտարարեց, որ ամերիկյան ուժերը փորձել են ձերբակալել նրան, սակայն նա հրաձգության ընթացքում սպանվել է։ ԱՄՆ-ը հայտնել է, որ գործողությունը կատարվել էր իրաքյան իշխանությունների «ամբողջական համաձայնությամբ», սակայն սիրիական կառավարությունը նախօրոք տեղյակ չէր պահվել, որովհետեւ Ասադի վարչակարգը չի կարող ԱՄՆ-ի գործընկերը լինել։ Մինչ, Լիբանանյան բանակը մարտեր է մղում Արսալի բարձունքներում ԻՊ-ի մոտ կանգնած եւ նրանց կողմից սնվող ծայրահեղականների դեմ։

Սիրիայի Քալամուն շրջանում մի կողմից Հեզբոլլահի եւ սիրիական բանակի, իսկ մյուս կողմից ԻՊ-ի զինյալների միջեւ պայքարը եւ ընդհարումները շարունակվում են։

Իրաքյան ուղղությամբ, վարչապետն առաջին անգամ ճգնաժամի ողջ ընթացքում օգնության համար դիմել է նաեւ շիայական ցեղերին՝ կոչ անելով նրանց կանգնել սրբավայրերի պաշտպանության համար: Սա նշանակում է, որ ընդառաջելու դեպքում, իրաքյան գործընթացներում Իրանը կարող է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել, քանի որ Իսլամական հանրապետության իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ պատասխանատվություն են ստանձնում շիայական սրբավայրերի պաշտպանության համար: Ստացվում է այն, որ սիրական բանակն ու Հեզբոլլահը (իմա Իրանը) կռվում են ԻՊ-ի դեմ, նույնպես իրաքյան բանակը ու իրանյան ուժերը կռվելու են դարձեալ ԻՊ-ի դեմ։ ԱՄՆ-ը սահմանափակ գործողություն է իրականացնում ԻՊ-ի ղեկավարների դեմ եւ «արտոնում» իրանյան միջամտությունը հակա-ԻՊ պատերազմին։ Մինչ, սուննի-շիա պատերազմի եմենյան դրսեւորումը պատերազմական սերիալի արարներն է ամբողջացնում։

Թվում էր, որ Թեհրան-Վաշինգտոն մերձեցման առաջին քայլերին զուգահեռ աստիճանաբար կթուլանար իրանյան միջամտությունը տարածաշրջանային պատերազմներին։ Հեզբոլլահը իբրեւ իրանյան բանակի լիբանանյան ստորաբաժանում, որոշակի ժամանակահատվածի համար երեւութապես դադարեցնելուց հետո իր աշխուժությունը, վերստին բուռն կերպով մասնակցում է պատերազմին։ Նախադրյալները այնպես են հուշում, որ լուռ համաձայնություն կա արեւմտյան ուժերի կողմից համաձայնություն տալու իրանյան ազդեցության ներքո գործող Հեզբոլլահին ներգրավվելու իսլամական պետության բանակների դեմ մղվող պատերազմին։

Եւ թեեւ ամերիկյան հարվածը իսլամական ահաբեկչության դեմ մինչ այժմ շատ սահմանափակ գործողության սահմաններում է, այսուհանդերձ ցուցանիշ է զինվորական որոշակի վարքագծի։ Լուռ համաձայնությունը Իրանի եւ իր զինակիցների ներգրավվելուն, Եմենում, Իրաքում եւ Սիրիայում ու դեռեվս Լիբանանում խոսում է աշխարհաքաղաքական մակարդակների վրա որոշվող օրակարգերի մասին, որոնց ներառած են բաժանարար ծրագրեր շիա-սուննի ընդհարումների ծաւալման շրջանների բաժանման, իրողական եւ նաեւ իրավական սահմանագծումների առաջադրանքներով։

Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ