News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսի 21-ին մեկնարկեց ԵՄ «Արեւելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը։

Գագաթնաժողովի շրջանակներում կորոշվեն ԵՄ-ի եւ «Արեւելյան գործընկերության» անդամների միջեւ հետագա համագործակցության քայլերը։ Գագաթնաժողովում նախագահելու է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Եվրամիության կողմից հանդես կգան Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրամիության՝ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինին եւ այլ եվրահանձնակատարներ։

Գագանթնաժողովում նախատեսվում է քննարկել ԵՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի հետ նոր բանակցությունների մեկնարկի համար Եվրահանձնաժողովին մանդատ տրամադրելու հարցը։ Գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները եւ «Արեւելյան գործընկերության» անդամները կգնահատեն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման համաձայնագրերի նախնական կատարումը եւ Ադրբեջանի ու Բելառուսի հետ համագործակցության վիճակը։

«Արեւելյան գործընկերությունը» 2009թ. ԵՄ անդամների կողմից նախաձեռնած ծրագիրն է։ Նրանում մասնակցում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Մոլդովան։

Ծրագրի նպատակը այդ երկրների միջեւ տարբեր ոլորտներում՝ քաղաքական ասոցացման, ազատ առեւտրի գոտու եւ վիզային ազատականացման համագործակցությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ