Թուրքիայի ԶՈՒ-ն զրահատեխնիկա է մոտեցրել Սիրիայի սահմանին:
Ինչպես հայտնում է «Դողան» գործակալությունը, շարասյունը 15 տրանսպորտային միջոցներից, այդ թվում ինքնագնաց գաուբիցներ եւ տանկեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բացի դրանից, շարասյանը հետեւել են զինամթերքով բեռնված մեքենաներ եւ բեռնատարներ: Այն շարժվել է դեպի Նյուսայբին, որը սահմանակից է Սիրիային:
Նշենք, որ իրավիճակը սահմանին շարունակում է լարված մնալ: Բացի դրանից, Սիրիայից Թուրքիա են տեղափոխվում շատ գաղթականներ, որոնք մեծ մասամբ զբաղվում են մաքսանենգությամբ: