News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մոտ 2 տասնյակ երիտասարդներ այսօր՝ մայիսի 25-ին, Կառավարության առջեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով Կառավարությունից եւ իշխանություններից  կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացումը եւ  վերահսկողություն  իրականացնել ՀԷՑ-ի ղեկավարության ծախսերի նկատմամբ: (ֆոտոռեպորտաժ)

«Պահանջում ենք ՀՀ իշխանություններից եւ Կառավարությունից կանխել հոսանքի ապօրինի թանկացումը, որը լինելու է մեր ժողովրդի գրպանի հաշվին: ՀԷՑ-ի ղեկավարության ճոխությունների համար մենք չենք պատրաստվում վճարել: Նրանք իրենց հարստությունների եւ ճոխությունների մեջ չեն պատկերացնում, որ Հայաստանում 35 տոկոս աղքատություն կա ու հոսանքի թանկացումը ավելի է աղքատացնելու առանց այն էլ աղքատ հայ ժողովրդին եւ բերելու է արտագաղթի նոր ալիքի, քայքայելու է մեր պետությունը»,- Կառավարության մոտ բարձրախոսով հայտարարեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Մեսրոպ Եսայան:

Կառավարության մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ Կառավարության  Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը եւ խոստացավ հանձնել նրանց պահանջագիր-նամակը՝ նշելով, որ կառավարությոնը 10-ն  անգամ չի ցանկանում, որ էլեկտրաէներգիան թանկանա:

Նշենք որ այս պահին ՀՅԴ երիտասարդական միության «Ոչ հոսանքի թանկացմանը» պաստառներով եւ բարձրաձայն կոչերով շարժվում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենք եւ բնակչությանը կոչ են անում դուրս գալ բնակարաններից եւ մասնակցել բողոքի ակցիային:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները մասնակցելու են նաեւ մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիային:

 Նշենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը, նախնական մոտ 16 դրամով բարձրացնելու համար։ Հոսանքի թանկացմանը կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, որը մեծ հարված կլինի ցանկացած ՀՀ քաղաքացու գրպանին։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ