News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունիսի 2-ին, ժամը 10:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Ծրագրի տևողությունը 24 ամիս է:Նախատեսվում է այն ավարտին հասցնել 2017թ. փետրվարի 28-ին: Ծրագրի բյուջեն կազմում է 900.000 եվրո: Այս ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԵՄ/ԵԽ Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում (http://eap-pcf-eu.coe.int):2014թ. դեկտեմբերին ստորագրվեց 33.8 մլն արժեղությամբ համագործակցության պայմանագիր`մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը Արևելյան գործընկերության վեց երկրներում, այդ թվում` Հայաստանում խթանելու նպատակով:

Ծրագրի նպատակն է՝ ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: Ծրագիրը մասնավորապես նպատակ է հետապնդում բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, վերապատրաստել դրանց անձնակազմը, ինչպես նաև օժանդակել Հայատանի կառավարությանը քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում, հատուկ ուշադրություն դարձնելով Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջինզեկույցներումորպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին:

Հիմնական ելույթ ունեցողներն են` ՀՀ արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանhամագործակցության բաժնի ղեկավարպարոն Հոա-Բին Աջեմյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ