News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես անհանգստացած եմ այդ հարցով եւ երկուշաբթի գրավոր դիմում եմ գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին։ Այս մասին մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հարցին։

Անդրեասյանի խոսքով՝ իր դիմումի մեջ ինքը մի շարք կետեր է նշել, որոնցից մեկը վերաբերում է այդ հարցով հանրային քննարկումներին։ «Ես հարցրել եմ Նազարյանին, թե ինչ ձեւաչափով է անցնելու այդ քննարկումը, եւ ով է լինելու նախաձեռնողը։ Այն  բանից հետո, երբ ես գործընթացների մասին տեղեկություն կունենամ եւ վստահ կլինեմ, որ ամեն բան ընթանում է հավուր պատշաճի, ես կանդրադառնամ նաեւ հարցի բովանդակային մասին»,- ասաց Անդրեասյանը։

Հարցին, թե նա չի կարծում արդյոք, որ սակագնի բարձրացումը մարդու իրավունքների խախտում է, Անդրեասյանը նշեց, որ քանի դեռ տրամաբանական հիմնավորումներ չեն ներկայացվել, եւ պետական մարմինները հարցի քննարկում չեն անցկացրել, այդ մասին խոսելը դժվար է։ «Եթե ապացուցվի, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավորված չէ, եւ դա հետեւանք է այն բանի, որ գինը արհեստական կերպով են բարձրացնում, ապա իհարկե խոսքը կվերաբերի մարդու իրավունքների ոտնահարումներին»,- եզրափակեց Կարեն Անդրեասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ