News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Բան Կի-Մունը Խաղաղապահների միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով:

Ուղերձում ասվում է.
«Այս անգամ Խաղաղապահների օրը նշում ենք ՄԱԿ-ի 70-ամյակի տարում, ինչը հնարավորություն է տալիս արժեւորել «կապույտ սաղավարտների» անգնահատելի ներդրումը կազմակերպության փառավոր պատմության մեջ: Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությամբ է պայմանավորված ՄԱԿ-ի կանոնադրության նպատակը՝ «միավորել ուժերը միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը պահպանելու համար»: Պայքարի եւ զոհաբերության տարիների ընթացքում նշանավոր «կապույտ սաղավարտը» վաստակել է իր տեղը որպես հույսի խորհրդանիշ՝ պատերազմից բզկտված տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց համար:
ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությունը խթանում է համատեղ պատասխանատվությունը ՝ ռիսկերը եւ հնարավորությունները բաժանելով թե՛ փոքր, թե՛ մեծ, եւ՛ զարգացած, եւ՛ զարգացող աշխարհի երկրների միջեւ: Ես ողջունում եմ ներկայում 16 խաղաղապահ առաքելություններում ծառայող ավելի քան 107 հազար համազգեստավոր խաղաղապահներին, որոնք ներկայացնում են զինվորական եւ ոստիկանական ստորաբաժանումների միջոցով մասնակցող 122 երկիր:
Իր 70-ամյա պատմության ընթացքում ՄԱԿ-ը 71 խաղաղապահ գործողություն է իրականացրել: Ավելի քան մեկ միլիոն մարդ ծառայել է որպես խաղաղապահ՝ երկրներին օգնելով անկախություն ձեռք բերել, աջակցելով պատմական ընտրությունների, զինաթափելով հարյուր հազարավոր նախկին մարտիկների, օգնելով հաստատել իրավունքի գերակայություն, խթանելով եւ պաշտպանելով մարդու իրավունքները եւ պայմաններ ստեղծելով փախստականների ու տեղահանված անձանց տունդարձի համար: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք այս ձեռքբերումներով:
Այսօր խաղաղապահությունը հարմարվում է համաշխահային նոր իրողություններին, այդ թվում՝ աշխարհի որոշ ամենաբարդ տարածքներում առկա անհամաչափ սպառնալիքներին: Մենք արդիականացրել ենք մեր գործողությունները, ներդրել նոր տեխնոլոգիաներ, ընդլայնել ենք մասնակիցների բազան եւ ամրապնդել գործընկերությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ:
Միեւնույն ժամանակ, պահանջարկն էապես գերազանցում է ռեսուրսները: Մենք կարիք ունենք մեծացնելու ֆինանսական ներդրումները, բարձրացնելու վերապատրաստումների եւ սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Մեր զինվորական ու ոստիկանական ուժերը պետք է իրականացնեն էլ ավելի բարդ խնդիրներ՝ միաժամանակ պահպանելով վարքագծի ամենաբարձր չափանիշները: Անհրաժեշտ է, որ զարգացած երկրները վերստանձնեն իրենց պատմականորեն ազդեցիկ դերը որպես զինուժ տրամադրող երկրներ: Եվ մենք կարիք ունենք ավելի հզոր քաղաքական աջակցություն անդամ երկրներից, որոնց վրա է առաքելությունների իրավազորման, ֆինանսավորման եւ գործողություններին զինվորական ու ոստիկանական միավորումներ տրամադրելու պատասխանատվությունը:
Այս մարտահրավերներին լավագույնս դիմակայելու հնարավոր ուղիներն ուսումնասիրելու նպատակով ես բարձրաստիճան անկախ հանձնախումբ նշանակեցի, որպեսզի համակողմանիորեն գնահատվեն խաղաղության հաստատմանն ուղղված ՄԱԿ-ի գործողությունների՝ ինչպես խաղաղապահ, այնպես էլ հատուկ քաղաքական առաքելությունների այսօրվա վիճակն ու ապագայի ի հայտ եկող կարիքները: Սա 2000 թ.-ից ի վեր առաջին խոշոր վերլուծությունը կլինի, եւ ես ակնկալում եմ ստանալ առաջարկների հստակ եւ համապարփակ փաթեթ:
Այսօր մենք հարգում ենք հանուն խաղաղության իրենց կյանքը տված բոլոր մարդկանց հիշատակը եւ արժանին մատուցում բոլոր այն կանանց ու տղամարդկանց, ովքեր շարունակում են նրանց գործը՝ ծառայելով տեղերում: Ավելի քան 3300 խաղաղապահներ, այդ թվում 125-ը՝ անցյալ տարի, զոհել են իրենց կյանքը ՄԱԿ-ի դրոշի ներքո ծառայության ընթացքում: Եվ վտանգներն ավելանում են, քանի որ խաղաղապահներն ավելի ու ավելի հաճախ են ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների կամ ահաբեկչական բարդ գործողությունների թիրախ դառնում:
Մինչ նշում ենք ՄԱԿ-ի հիմնադրման 7-րդ տասնամյակը, եկեք բոլորս անենք մեզնից կախված ամեն բան՝ ապահովելու կազմակերպության այս կարեւորագույն առաքելության արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ