News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող Հակոբյանները կդիմեն Վճռաբեկ դատարան: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանների փաստաբանը՝ Ռուբեն Բալոյանը:

«Վճռաբեկ դատարան դիմելու ենք նույն պահանջներով՝ պատժի եւ վարորդական իրավունքից 3 տարով զրկելու եւ Տաթեւիկ Հակոբյանի հայցի մասերով, քանի որ Վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանի՝ պայմանագրի տեսքով առաջարկը հերթական ֆարսն է, հասարակության աչքին թոզ փչելն է»,-ասաց նա:

 Փաստաբանը նշեց, որ Տաթեւիկ Հակոբյանի բուժման համար իրենք պահանջել էին 7.830.000 ՀՀ դրամ, սակայն հրաժարվեցին այդ պահանջից՝ համաձայնվելով Վարդան Պետրոսյանի առաջարկի հետ:

«Ընդամենը Վարդան Պետրոսյանին առաջարկվեց կազմել եռակողմ պայամանգիր՝ Տաթեւիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի եւ բուժհաստատության ղեկավարի միջեւ, որպեսզի պայմանագրով Տաթեւիկը եւս ձեռք բերի որոշակի իրավունքներ»,-ասաց Ռուբեն Բալոյանը:

Փաստաբանը հավելեց, որ Վարդան Պետրոսյանի կողմից չընդունվեց նաեւ իրենց այն առաջարկը, որ Տաթեւիկ Հակոբյանը բուժվի GOLDS GYM-ում, ժամը 18.00-ից հետո, քանի որ Տաթեւիկը ներկայումս  աշխատում եւ սովորում է:

«Կարծում ենք, որ Վարդան Պետրոսյանին որեւէ արտառոց պահանջ չներկայացվեց եւ մենք ակընկալում էինք, որ այն վերջինիս կողմից պետք է ընդունվեր: Մինչդեռ, Նիկոլայ Բաղդասարյանը մեր առաջարկը մամուլով քննադատության ենթարկեց: Կարծում եմ, որ պաշտպանի հերթական դավադիր մտահղացումը չիրականացվեց: Իրականում Վարդան Պետրոսյանի առաջարկը կրում էր ձեւական բնույթ եւ միտված էր հերթական անգամ վարկաբեկելու տուժող կողմին: Ձեւական էր, քանի որ Նիկոլայ Բաղդասարյանը այս առաջարն անելով, չէր մտածում, որ տուժող կողմը կընդունի իրենց առաջարկը եւ կհրաժարվի 7,8 մլն դրամից»,-ասաց նա:

Ռուբեն Բալոյանի կարծիքով՝ Վարդան Պետրոսյանին դուր չի եկել իրենց այն առաջարկը, որ վերջինս պետք է հոգար Տաթեւիկի բուժման ծախսերը մինչեւ վերջինիս ապաքինումը, այդ թվում նաեւ Տաթեւիկի լիարժեք վերականգնումը:

«Պաշտպանական ողմի նման վարքագիծը տուժողին պատճառում է հոգեկան տրավմա: Պահանջում ենք վերջ տալ այսօրինակ վարքագծին եւ եթե հարցեր ունեն քննարկման, թող դա անեն ուղղակի ձեւով, կողմի հետ եւ ոչ թե դատարանում կամ մամուլով: Վարդան Պետրոսյանի հետ Տաթեւիկ Հակոբյանի բուժման մասով մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք եւ համաձայնության չգալու խնդիր չունենք»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար են բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել են:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել են առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ